Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները ԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանը Հայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույց

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին
Քաղաքականություն

Հայաստանն ունի լծակներ, որոնք չի օգտագործում. Տարասովը՝ Լաչինի միջանցքի բացման մասին (տեսանյութ)

168TV-ի եթերում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանը, ռուս խաղաղապահների գործառույթներին ստեղծված իրավիճակում, ՄԱԿ ԱԽ-ում այս հարցի քննարկմանն ու Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության MI-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի այցին Երևան:

Նա նշեց, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Մոսկվայում մեծ անհանգստություն և զգուշավորություն է հարուցում:

Տարասովի խոսքով, միևնույն ժամանակ իրավիճակը պահանջում է կիրթ ախտորոշում, և պետք է հասկանալ՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում և ինչո՞ւ են հակամարտող կողմերն իրենց դրսևորում հենց այսպես, այլ ոչ թե այլ կերպ:

«Մենք՝ մի շարք ռուս վերլուծաբաններ, իրավիճակը դիտարկում ենք քառանկյուն ձևաչափում՝ Մոսկվա-Բաքու-Երևան-Բրյուսել: Մոսկվան մշտապես էպիկենտրոնում է, կրիտիկական իրավիճակներ են առաջանում հակամարտության գոտում, և բոլորը դիմում են Մոսկվային՝ և Փաշինյանը շփվում է Պուտինի հետ, Պուտինն է զանգում Ալիևին, և այլն, և այլն:

Հարցն այն է, որ վերջերս Սոչիում կայացավ ղեկավարների մակարդակով հանդիպում, թվում է, թե շատ հարցերի շուրջ քննարկումներ են եղել, պայմանավորվածություն, սակայն այս գործողությունները կրում են անտրամաբանական բնույթ, և մենք չենք կարողանում հասկանալ այս գործընթացի տրամաբանությունը, եթե չմիացնենք Բրյուսելին:

Իսկ քառանկյուն ձևաչափից դեռ որևէ ոք չի հրաժարվել, եթե Երևանը չի հրաժարվել բրյուսելյան հարթակից և ակտիվ երկխոսության մեջ է Արևմուտքի հետ, սա հայկական դիվանագիտության տակտիկան է, ապա ինչո՞ւ զանգեր չեն գնում Բրյուսել, Փարիզ՝ Բաքվի նկատմամբ ազդեցության համար: Հայաստանն ունի լծակներ, որոնք չի օգտագործում»,-նկատեց Տարասովը:

Ըստ նրա, կա գործողությունների ինչ-որ սխեմա, ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ մեկին ներքաշել էպիկենտրոն՝ ստիպելով «կրակից շագանակներ հանել» սեփական նպատակների իրագործման համար:

«Կարծում եմ՝ Բաքուն ցանկանում է ուժային ազդեցություն կիրառել Երևանի նկատմամբ, որպեսզի վերջինս համաձայնի Խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այն պայմաններով, որն Ադրբեջանն է ցանկանում: Հայաստանն էլ իր հերթին՝ դիմում է Ռուսաստանին: Այստեղ խնդիրների մի ամբողջ համակարգ է»,-գտնում է ռուս վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա նա նշեց, որ խաղաղապահներն այնտեղ են նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, և հենց ռուսական կողմն է բարձրացրել ռուս խաղաղապահների կարգավիճակի հարցը՝ հստակեցված չէ նրանց լիազորությունները, տեղակայման աշխարհագրությունը, սահմանային տեղակայվածությունը, մնացած պայմանականությունները մինչև համաձայնագրի ստորագրումը:

«Բացի ռուսական կողմից, խաղաղապահների կարգավիճակի հարցը որևէ կողմ չի բարձրացնում և շոշափում: Մեր խաղաղապահները հայտնվում են բարդ իրադրության մեջ, այսինքն՝ նրանց լիազորությունները, պարտավորությունները, ցուցումները, որոնք ստանում են Մոսկվայից, ու Բաքվի ու Երևանի պատկերացումներն այդ լիազորությունների վերաբերյալ չեն համապատասխանում: Մենք հայտնվում են էպիկենտրոնում, մեզ քննադատում են Բաքվում, Երևանում, իսկ իրավիճակը բարդ է»,-ասաց նա:

Իսկ իրականում Տարասովը գտնում է, որ Լաչինի միջանցքի գոտում ստեղծված իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին Երևանն ու Բաքուն են, քանի որ նրանք շփման մեջ են, հանդիպում են ԱԳ նախարարները, կա երկխոսություն առաջին դեմքերի մակարդակով, և նրանք լուծում են ոչ այն հարցերը, որոնք պետք է լուծել առաջին հերթին:

«Եթե չհստակեցվի խաղաղապահների կարգավիճակի հարցը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն անընդհատ ստիպելու են մեզ շագանակներ հանել կրակի միջից»,-ասաց Ստանիսլավ Տարասովը:

Անդրադառնալով այս օրերին Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության MI-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի այցին Երևան, հիշելով այս ամռանը նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզության ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցը Երևան՝ Տարասովն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մուրը և Բըրնսն այցելում են Երևան, ոչ թե Բաքու կամ Մոսկվա:

Ըստ նրա, հետախուզության ղեկավարները հենց այնպես պատահական այցեր չեն կատարում:

«Նրանց նման օպերատիվ միջոցառումների մղում է արտակարգ նշանակության իրադարձությունները, որոնց, իհարկե, հնչեղություն չի տրվում: Բայց երևում է, որ պատրաստվում է ինչ-որ ակցիա կամ նախապատրաստվում է կանխարգելիչ ակցիա: ՀՀ իշխանությունները, բնականաբար, նրանց հետ շփվելով՝ տիրապետում են այդ տեղեկատվությանը, և ՀՀ իշխանությունների գործողություններում սա ինչ-որ կերպ պետք է արտացոլվի: Հնարավոր է, որ Փաշինյանը և նրա շրջապատը հակված են կոմպրոմիսային ինչ-որ որոշումների Բաքվի հետ երկխոսությունում»,-ասաց Տարասովը՝ շարունակելով, որ կա սցենար, պլան, որը բարդ է իմանալ:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։