Թիլլերսոնը Իրանի հարցը քննարկել է Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի գործընկերների հետ
ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը քննարկել է Իրանի հարցով Դոնալդ Թրամփի սպասվող ելույթը Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի գործընկերների հետ: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարությունը՝ չհաղորդելով մանրամասներ:
Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթի խոսքով՝ զրույցը կրել է խորհրդատվական բնույթ Իրանի հարցով ընդհանուր կետերի մասին, որը նախագահ Թրամփը կհայտարարի հոկտեմբերի 13-ին: Նա հայտնել է, որ Թիլլերսոնը խոսել է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ, ՉԺՀ պետական խորհրդական Յան Ցզենի ու Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ:
Թրամփը Իրանի խնդրով նոր ռազմավարությունը կներկայացնի հոտկեմբերի 13-ին: Սպասվում է, որ նա կհայտարարի իրանական ատոմային ծրագրի շուրջ համաձայնության ապահավաստագրման (դեսերտիֆիկացիայի) մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է