Ինչ են քննարկել Փաշինյանն ու ՔՊ -ականները. մանրամասներ փակ հանդիպումից. ArmLur.am
Ազգայն ժողովի մեծամասնության` «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության պատգամավորներների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվել է։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ ստեղծված վիճակն են քննարկել, բայց այդպես էլ նրանից չեն լսել ցսնկալի հարցի պատասխանը` ե՞րբ է ի վերջո բացվելու Բերձորի միջանցքը։
ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին, որ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ տարբեր երկրների կառույցների հետ կապի մեջ են, սակայն որևէ մեկն էլ կոնկրետ ու հստակ երաշխիք չի տալիս միջանցքի բացման մասով։
Ինչ վերաբերում է ՌԴ-ի միջնորդական առաքելությանը, ապա Փաշինյանն այս մասով նույնպես հստակ բան չի ասել։ Արձանագրել է միայն, որ ռազմավարական մեր գործընկերը հարցն ասես երկրորդ պլան է մղել։ «Բայց և հավելել է, որ դա էլ կարելի է հասկանալ. պատերազմում է, գլուխը խառն է։ Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավորների այն մտքին, թե այս ամենն այն բանին է միտված, որ Հայաստանը Միութենական երկիր դառնալու դիմում ներկայացնի, ապա այդ մասով խոսակցություն տեղի չի ունեցել»,-ասաց մեր աղբյուրը։
Նշենք,որ վերոնշյալ հանդիպմանն իշխանական պատգամավորների մեծ մասը չի մասնակցել։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում