Իրանում գլխաշոր չկրող կանանց բանկային հաշիվները կարող են արգելափակվել. պատգամավոր
Իրանի խորհրդարանի պատգամավոր և խորհրդարանի մշակութային հանձնաժողովի անդամ Հոսեյն Ջալալին հայտարարել է, որ հիջաբի պարտադիր կրումը երբեք չի վերացվի, և այն չկրող կանանց բանկային հաշիվները կարող են արգելափակվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Iran International պարբերականին:
Ջալալին հայտնել է, որ «երկու շաբաթվա ընթացքում գլխաշորերը կվերադառնան կանանց գլխին»: Նա հաստատել է, որ գործող իշխանությունները որոշումներ են կայացնում հիջաբ կրելու կանոնների վերաբերյալ:
«Հնարավոր է, որ հիջաբ չկրող կանանց տեղեկացնեն SMS-ի միջոցով՝ խնդրելով հարգել օրենքը։ Նրանց ծանուցելուց հետո մտնում ենք նախազգուշացման փուլ... իսկ երրորդ փուլում կարող է արգելափակվել գլխաշոր չկրող կնոջ բանկային հաշիվը», - ասել է Ջալալին։
Իրանում վերջին օրերին հիջաբ կրելու հետ կապված իրարամերժ տեղեկություններ են տարածվում: Դեկտեմբերի 3-ին Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ-Ջաֆար Մոնթազերին հայտնել էր, թե «բարքերի ոստիկանությունը» լուծարվել է, սակայն երկրի ՆԳՆ-ն չհաստատեց դա, այնուհետև արտասահմանյան և իրանական լրատվամիջոցները սկսեցին տարբեր մեկնաբանություններ անել այն հարցի շուրջ, թե ինչպես են Իրանի իշխանությունները նախատեսում գործի դնել հագուստ կրելու հետ կապված կանոնները և միաժամանակ խաղաղեցնել ցուցարարներին:
Իրանում գրեթե 3 ամիս է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են բախումներով և անկարգություններով: Ցույցերը սկսվել են 22-ամյա քուրդ աղջկա՝ Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո. նա ձերբակալվել էր բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու համար և նրանց հսկողության տակ գտնվելու ընթացքում մահացել էր: Իրանի իշխանությունները երկրում տեղի ունեցող խռովությունները հրահրելու մեջ բազմիցս մեղադրել են արևմտյան երկրներին՝ նշելով, որ նրանք ցույցերն օգտագործում են Իրանի ներքին գործերին միջամտելու համար:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը