Անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք վերականգնում դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ․ Գևորգ Դանիելյան
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իհարկե ամենահրատապ հարցը եղել և մնում է Արցախի և դրանով թելադրված Երկրի անվտանգության խնդիրը։ Սակայն այս խնդիրը համարժեք ընկալելու համար պակաս կարևոր չէ նաև հարակից հարցերի վերլուծությունը։ Մասնավորապես, սխալ են նրանք, ովքեր պնդում են, թե Հունգարիայի առնչությամբ ոչինչ չի փոխվել, անգամ կառավարությունը չի փոխվել, ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք վերականգնում դիվանագիտական հարաբերությունները։
Մինչդեռ՝ էապես փոխվել է. նախ, Հունգարիան այն ժամանակ արդարանում էր, որ չէր կարող հաշվարկել, որ ադրբեջանը անհապաղ ներում կշնորհի սաֆարով ռամիլին և կհերոսացնի, մինչդեռ՝ հիմա ոչ միայն գիտի այդ մասին, ոչ միայն ՄԻԵԴ֊ի 2020 թ. մայիսի 26-ի որոշմամբ հաստատվել է Հունգարիայի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման փաստը, այլև վերջինս որևէ կերպ չի արձագանքել, ներողություն չի խնդրել հակակոնվենցիոն արարքի համար և անգամ հարցապնդմամբ չի դիմել ադրբեջանին։
Ի դեպ, ՄԻԵԴ֊ի որոշումը ևս խնդրահարույց է, հենց այն, որ իբր Հունգարիան չէր կարող իմանալ, որ ադրբեջանը պատրաստվում է ներում շնորհել սաֆարովին, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Միայն ինքս պաշտոնապես երեք անգամ հանդիպել եմ այդ երկրի արդարադատության նախարարին, ինչես նաև գլխավոր դատախազին և փոխանցել ծավալուն պաշտոնական տվյալներ, որոնք միանշանակ վկայում էին ադրբեջանի իշխանությունների կողմից հենց այդպիսի ուղղակի մտադրության մասին, անգամ փոխանցել եմ ադրբեջանի ՄԻՊ֊ի՝ սաֆարովին արդարացնելու կոչ բովանդակող պաշտոնական հաղորդագրությունը։ Այդ փաստաթղթերը հանձնելու մի դրվագը ցուցադրվել է նաև իրենց մեդիաալիքներով։ Տեղյակ եմ, որ իմ պաշտոնանկությունից հետո իմ գործընկերները անհրաժեշտ պատասխանատվությամբ շարունակել են նույն գործը։ Վերջին հաշվով, Հունգարիայի վարչապետը ինքն է խոստովանել, որ դա եղել է ընդամենը մի ֆինանսական աջակցության գործարքի բաղադրիչ ...


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում