Իտալացի երկու բանտարկյալներ փախել են Հռոմի պապի հետ ընթրիքի ժամանակ
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ բարեգործական ընթրիքի ժամանակ իտալական բանտի երկու բանտարկյալ փախուստի են դիմել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Անհետացումը տեղի է ունեցել կիրակի պոնտիֆիկոսի՝ Բոլոնիա այցի ժամանակ, որի ծրագրում նախատեսվում էր ընթրիք 1000 մարդու հետ՝ անտուններ, անապահովներ, ներգաղթյալներ եւ տեղի բանտերի կալանավորներ: Արարողության ավարտից հետո բանտերից մեկի ղեկավարությունը իր ենթականերին հաշվելիս պակաս է նկատել:
Պարզվել է, որ նրանք նույնիսկ ընթրիքին չեն հասել: Նեապոլից երկու տղամարդ բանտարկյալները անհետացել են այն բանից հետո, երբ շեղել են ընթրիքը մատուցող կամավորների ուշադրությունը հյուրերին ուղեկցողների վրա:
Փախուստի դիմածների եւ նրանց հանցանքի մասին, որի համար դատապարտված էին, դեռ չի հայտնվում, սակայն հայտնի է, որ նրանք հանրային վտանգ ներկայացնող կրկնահանցագործներ են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է