Նման զենքի գնումը բացառապես ազգային որոշում է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, մեկնաբանելով Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համալիրների գնման գործարքը, նշել է, որ այժմ որևէ լարվածություն չկա ռուս-թուրքական բանակցությունների պատճառով:
Բրիտանական Reuters գործակալության հաղորդմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ Թուրքիան շարունակում է մնալ կառույցի հզոր անդամներից մեկը:
«Ես ասել եմ, որ պաշտպանական համակարգն ուժեղացնելու նպատակով նման զենքի գնումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից բացառապես ազգային որոշում է», - ասել է Սթոլթենբերգը:
Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակահրթիռային նոր համակարգերի գնման համար բանակցում է նաև Իտալիայի և Ֆրանսիայի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ից հայտնել էին, որ Թուրքիան տեղյակ չի պահել ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է