Բախումներ Թբիլիսիիում. ձերբակալվել է 9 անձ, իսկ պատգամավորի թեկնածուն ծեծի է ենթարկվել
Թբիլիսիի քաղաքային խորհուրդն այսօր որոշում է կայացրել, որի համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ կապ ունեցող կազմակերպություններին 1 լարիի դիմաց փոխանցվել է 1900 քառակուսի մետր տարածք՝ Ազատության հրապարակի մոտակայքում, և 4455 քմ տարածք՝ Թաբորի լեռան վրա:
Ինչպես հայտնում է aliq.ge-ն, նշված որոշումը կայացվել է ընդդիմության ցույցի ֆոնին: Քաղաքային խորհրդի մոտ ընդդիմության կողմից ցույց է կազմակերպվել: Ցույցի մասնակիցները փորձել են մասնակցել նիստին, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ցույցի ժամանակ 9 անձ է ձերբակալվել: Վերջիններիս փաստաբան Իվանե Պետրիաշվիլիի խոսքերով, ծեծի է ենթարկվել Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական պատգամավորի թեկնածու Թոռնիկե Բիկաշվիլիին:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Թինա Բոկուչավան փորձել է շրջանցել ոստիկանական պատնեշը, ինչի հետևանքով ֆիզիկական առճակատում է տեղի ունեցել, գրում է Netgazeti.ge-ին:
«Միացյալ ազգային շարժում»-ից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին, ավելի ուշ հայտարարել է, թե իրենք թույլ չեն տա որոշման իրականացումը և հոկտեմբերի 11-ին` ժամը 14:00-ին, Ռուսթավելի մետրոյի հարակից տարածքում բողոքի ցույց են կազմակերպելու:
Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կանցկացվեն տեղական ինքակառավարման մարմինների և Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն Թբիլիսիի քաղաքապետի էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն է:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը