Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրի քաղաքացիների՝ սահմանը հատելու հնարավորությունը. Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացը դրական է ընթանում: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Այս ամսվա սկզբին սահմանին տեղի ունեցավ տեխնիկական պատվիրակությունների հանդիպում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կանոնավոր կապի մեջ են, քննարկում են տարբեր հարցեր, այդ թվում՝ անձնագրերով սահմանը հատելու հնարավորությունը, քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկայում։
Հայտարարելով, որ իրենք ցանկանում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հիմք ստեղծել՝ Քալընը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը պետք է ընթանա առողջ ճանապարհով։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը