The Wall Street Journal-ի թղթակիցը Թուրքիայում դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Թուրքիայում 2 տարի, 1 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել ամերիկյան The Wall Street Journal պարբերականի թղթակից Այլա Ալբայրաքը, ում թուրքական դատարանը մեղադրում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման օգտին քարոզչություն անելու համար:
Ինչպես հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը, Ալբայրաքը դեռևս 2015թ.-ի օգոստոսին անդրադարձել էր Թուրքիայի հարավ-արևելքում քրդաբնակ շրջաններում ահագնացած զինված բախումներին և հարցազրույցեր անցկացրել քուրդ զինյալներից ոմանց հետ:
Ալբայրաքը հայտնել է, որ դատարանի որոշումը նրան չի զարմացրել՝ հաշվի առնելով Թուրքիայում առկա իրավիճակը:
Նա նաև նշել է, որ որպես լրագրող ձգտել է անկողմնակալ ներկայացնել տեղի ունեցածը, և դա նրան հաջողվել է:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը