Ինչ կլինի, եթե ընդդիմությունը ամբողջությամբ մանդատները վայր դնի
Iravunk.com-ը գրում է․ Եթե խորհրդարանական ամենաամեծ ընդդիմադիր խմբակցությունը մանդատները վայր դնի, ի՞նչ գործընթաց է դրան հետևելու: Այդ կապակցությամբ Սահմանադրությունում հստակ բան ասված չէ: Բայց դրանով հանդերձ, ի՞նչ են մտածում մասնագետները: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ սահմանադրագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻՑ, ով մանրամասնեց.
- Իրավական առումով Սահմանադրությունը որևէ հետևանք չի նախատեսել ընդդիմադիր ուժերի կողմից մանդատները վայր դնելու դեպքում: Հասկանալի լուծում է Սահմանադրության կողմից, քանի որ նման հետեւանք նախատեսելու պարագայում ընդդիմությունը կարող էր երկրում քաղաքական անկայուն իրավիճակ ստեղծել` պարբերաբար մանդատները վայր դնելով ու կաթվածահար անելով խորհրդարանը, կառավարման գործընթացը: Այդ իսկ պատճառով, բնական է, որ նման լուծում չի նախատեսվել:
Այլ իրավիճակ կունենայինք, եթե խորհրդարանական ընդդիմությունը իր թվաքանակով ավելի մեծաքանակ լիներ, եւ իշխող ուժը բացարձակ մեծամասնություն չունենար ու չկարողանար իր բնականոն աշխատանքն ապահովեր:
Իմ գնահատմամբ, երբ միայն իշխող ուժից կազմված կլինի Ազգային ժողովը, այնուամենայնիվ, քաղաքական ճգնաժամ ստեղծվում է, որովհետև օրենսդիր մարմնում միայն մի ուժ է ներկայացված լինում, ընդդիմադիր ուժը հնարավորություն չի ունենում ներկայացվածություն ունենալ եւ այլեւս հանրային կարծիքի ձայնը լսելի չի լինում, հանրային հաշվետվողականություն խնդիր ենք ունենում եւ այլն, էլի տեղափոխվում ենք քաղաքական ճգնաժամի դաշտ:
Եթե հիշում եք, նախկին ընդիմադիր ուժերն իրենց մանդատներն օգտագործում էին մի շարք օրակարգային հարցեր բարձրաձայնելու համար: Ուղղակի հիմա անհամեմատ ավելի օրհասական խնդիրներ ունենք օրակարգում, ազգային անվտանգության լրջագույն խնդիրների ենք առերեսվել, որ այլեւս օրակարգային է դարձել ընդդիմադիր ուժերի կողմից իրենց մանդատներն օգտագործելու արժանահավատության եւ, ընդհանրապես, անհրաժեշտության հարցը:
- Այսինքն , եթե ընդդիմադիր պատգամավորները վայր են դնում իրենց մանդատները, այդ մանդատների ճակատագիրն ի՞նչ է լինում, տրվում են մեծամասնությա՞նը, ընտրություններին մասնակցած այլ ուժերի՞:
- Ըստ սահմանադրաիրավական կարգավորումների, եթե մանդատները վայր են դնում, նույն ուժերի ցուցակներում գտնվող անձինք, ըստ հերթականության, պետք է ստանձնեն մանդատները: Եթե իրենք էլ են հրաժարվում մանդատներից, որեւէ այլ ուժ հնարավորություն չի ունենում այդ մանդատները ստանալ: Այսինքն, այսօրվա խորհրդարանի պայմաններում, 35 մանդատները մնում են ազատ:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում