Ալիեւը հայտարարել է, որ չեն համաձայնի Խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցի անդրադարձին
Ադրբեջանը չի համաձայնի խաղաղության պայմանագրում Ղարաբաղին վերաբերող հարցի ներառումը։ Այս մասին հայտարարել է արհեստածին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը՝ Արեւելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դիրկ Շյուբելի հետ հանդիպմանը։
Ալիեւը ասել է, թե Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու նաեւ դրա տակ ստորագրել Պրահայում ու Սոչիում։ Միաժամանակ ցանկանում է, որ խաղաղության պայմանագրում ներառվի Լեռնային Ղարաբաղի հարցը։ (Նկատենք, որ Ալիեւը ԼՂՀ-ին ներկայացրել է որպես Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություն- խմբ.)։
«Դա չի կարող տեղի ունենալ։ Դա անհնար է։ Մենք չենք համաձայնի դրա հետ»,- հայտարարել է Ալիեւը ու նշել, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում ասելով հասկանում են սուվերենության ճանաչումն ամբողջ տարածքում։ Ի դեպ, սույն գործիչը մոռացել է, որ ինքը եւս ստորագրել է Պրահայի ու Սոչիի փաստաթղթերի տակ, սակայն շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիան՝ օկուպացրած պահելով շուրջ 130 քառ. կմ տարածք։
Ի դեպ, Ալիեւը նաեւ նշել է, թե պատրաստ են խոսել «Ղարաբաղում ապրող եւ ապրելու ցանկություն ունեցող մարդկանց» հետ։ Պնդել, թե պատրաստ են դրան, գործընթացը սկսել են։ Բայց, ըստ նրա, կան խանգարող երկրներ ու նշել, որ պետք է կոնսենուս Ադրբեջանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ, այսինքն այն երկրների ու ինստիտուտների, որոնք, Ալիեւի կարծիքով, կարող են այդ աշխատանքներին նպաստել։
Ալիեւը հայտարարել է, որ այդ գործընթացը որեւէ կերպ չի առնչվում Փաշինյանին ու նրա կառավարությանը։
Մնում է փաստենք, որ Ալիեւը խոսել ասելով հասկանում է կրակոցները՝ խաղաղ բնակչության նկատմամբ, քանզի վերջին օրերին հատկապես ակտիվացել են ադրբեջանական զինուժի կողմից Արցախի հանրապետության բնակչիների նկատմամբ կրակոցները հատկապես գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ինչն արձանագրվել է նաեւ ռուս խաղաղապահների կողմից։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը