ՍԴ նախագահի, փոխնախագահի, առանձնակի ռիսկային դատավորների հավելավճարը կնվազեցվի բազային աշխատավարձի բարձրացման չափով
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին եւ այն անհետաձգելի համարեց:
Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը և հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսական անկախությունն ապահովելու նպատակով քննիչին վճարվող աշխատավարձի չափը նախատեսվել էր սահմանել 1 միլիոն ՀՀ դրամ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձինը՝ 600.000 ՀՀ դրամ, hակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորի համար նախատեսվել էր սահմանել մոտ 1.500.000 ՀՀ դրամ աշխատավարձ:
Օրենքով որպես հավելում վճարելու հիմք սահմանվեց առանձնակի ռիսկայնություն պահանջող պաշտոն զբաղեցնելու հանգամանքը և այդ դեպքում սահմանվեց 100 տոկոսի չափով հավելում:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված է 14.50 գործակից, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի համար՝ 14․00 գործակից։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պարագայում հիմնական աշխատավարձը ներկայում կազմում է 959 030 դրամ (բազային աշխատավարձը՝ 66 140 դրամ), նույն չափով էլ հավելում:
Բացի այդ, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված է նաև հավելավճար, որը կարող է կազմել մինչև 30 տոկոս: Այսինքն, հիշյալ խմբի անձանց, հիմնական աշխատավարձից բացի վճարվում է նաև լրացուցիչ աշխատավարձ, որը կարող է լինել պաշտոնային դրույքաչափի մինչև 130 տոկոսի չափով:
Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի նիստում հավանության է արժանացել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ:
Նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է բարձրանա նաև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը, որը կկազմի 83200 դրամ:
Բազային աշխատավարձը 83200 դրամ սահմանելու պարագայում վերը նշված բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը նորից կբարձրանան, և աշխատավարձերի խզվածքը ավելի կմեծանա:
Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև ՍԴ նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը և հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով։
Ընդ որում, հավելումների առաջարկվող չափով պահպանվում է ներկայում միջին հաշվով վճարվող աշխատավարձի ընդհանուր չափը՝ պաշտոնային դրույքաչափ, հավելում կամ հավելավճար և ամսական պարգևատրում աշխատավարձի 30 տոկոսի չափով։ Հավելումների նվազեցման արդյունքում ամսական աշխատավարձի ընդհանուր չափը որպես կանոն մնում է նույնը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում