ԵՄ-ն Հայաստանին եւս մեկ միլիոն կտրամադրի միայն ընտրությունների ավարտից հետո
Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը համակարծիք չէ, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունը, թե եզրափակիչ տրանշը (ավելի քան 1 մլն եվրո) Հայաստանի կառավարությանը հասանելի կլինի միայն խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո, նշանակում է, որ Եվրամիությունը կասկածի տակ է դնում Հայաստանում անցկացվելիք ընտրությունների արդարությունը:
NEWS.am-ի հարցին՝ արդյոք Սվիտալսկու հայտարարությունն ուղղակի մեսիջ է, որ Եվրամիությունը կասկածում է Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների արդարությանը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա նման մեսիջ է, եւ շատ սխալ կլիներ նման ձեւով մեկնաբանել պարոն Սվիտալսկու խոսքը: Նրանք մասնակցում են ֆինանսապես այս փուլում, ինչպես նաեւ Կառավարությունը, որ տեղադրվեն տեսախցիկները, ապահովվեն ուղիղ եթերները: Ինչ վերաբերում է խթանիչ, լրացուցիչ գումարին, դա գալու է միայն որպես բյուջեի աջակցություն»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԵՄ ղեկավարը NEWS.am-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել էր. «Ավելի քան 1 մլն եվրո էլ Հայաստանի կառավարությանը կտրվի միայն ընտրություններից հետո։ Եվ մենք դա գաղտնի չենք պահում։ Վերջին տրանշի հատկացումը կախված կլինի նրանից, թե ինչպես կիրականացվեն ԸՕ–ի շուրջ համաձայնագրի դրույթները»:


















































Պուտինը հաղթում է Ռուսաստանի նախագահական ընտրություններում
Ռուսաստանի ԿԸՀ-ն հայտնել է կիբերհարձակման հետմղման մասին
Չինաստանում փակվել են Ռուսաստանի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը
Ուկրաինայում ռուսաստանցիներին թույլ չեն տալիս մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրություններին
Երեւանում ընտրատեղամաս է բացվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկելու համար
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն