Թուրքիայում չեն աջակցում հայերի հետ խաղաղության հասնելու օրակարգը. Վարուժան Գեղամյան
2019 թվականի ապրիլից մենք ականատես ենք լինում, որ Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Էրդողանի ցուցումով ամբողջապես փոխվում է: Այս մասին թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսին ասաց թուրքագետՎարուժան Գեղամյանը
«2019 թվականի ապրիլի 24-ին մենք ունենում ենք ոչ թե ելույթ, որտեղ քննարկվում է ընդհանուր ցավը, որին հղում է կատարում Ժիրայր Լիպարիտյանը, ոչ թե համատեղ կեցությանը կամ այլ բաների, այլ խոսվում է Հայաաստանի ու հայության դեմ ուղղված մեղադրանքների մասին ու փաստացի հայտարարվում է արցախյան գալիք պատերազմում Թուրքիայի մասնակցության հիմնավորման մասին: Այսդ ելույթից հետո թուրքագետներս բարձրաձայնեցինք սրա մասին հնարավոր բոլոր ձեւաչափերով, թե մամուլում, թե փակ հանդիպումներով, բայց որպես կանոն մենք ստացանք պատասխանը, թե մենք էլի ընկել ենք պատմության գիրկը եւ դա իրականության հետ կապ չունի»,- ասաց նա:
Նրա խոսքով` 2020 թվականի պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ Թուրքիայի մասնակցությունը պատերազմին ոչ թե միջնորդավորված է, այլ ուղիղ է, դրանից հետո սկսեցին ակտիվ քարոզել, որ Հայաստանում մենք ենք հրահրում թշնամանք թուրքերի նկատմամբ եւ Թուրքիայում նման բան չկա:
«Մենք տեսնում ենք ոչ միայն Էրդողանի բերանից արտասաանված հակահայկական թեզեր, այլ ըստ էության այդ թեզերի տիրաժավորում հասարակության լայն շրջանակում: Թուրքիայում չեն աջակցում հայերի հետ խաղաղության հասնելու օրակարգը: Մեզ ասում են, որ մենք թուրքագետ չենք, այլ թուրքատյաց ենք, փաստերոն մեզնից պահանջում են, որ մենք ոչ միայն դավաճանենք հայրենիքը, այլ նաեւ գիտությանը, որովհետեւ գիտությունը մեզ ապացուցում է, որ ունենք պետություն, որը հակահայկական է թե իր պետական հռետորաբանությամբ, թե իրականացրած քայլերով»,- ասաց նա:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում