Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը
Հայաստան

Իրանցի գեներալն ասել է՝ իրենց ցամաքային ուժերը լիովին պատրաստ են հետ մղելու ցանկացած սպառնալիք

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի հետ կապված իրադարձությունների մասին.

«Իրանի ռազմական ոլորտի վերաբերյալ իրադարձություններ

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Կիյումարս Հեյդարին հայտարարել է, որ իրենց ցամաքային ուժերը լիովին պատրաստ են հետ մղելու ցանակացած սպառնալիք։ Հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանն իր հարավային սահմանների մոտ զորավարժություններ է սկսել։

Անգլիական Sky News պարբերականը հայտնել է, որ Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերի դիմաց մեծ գումարներ, ինչպես նաև ուկրաինացիներից խլած բրիտանական NLAW, ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համալիրներ ու Stinger զենիթահրթիռային համակարգեր է փոխանցել իրանական կողմին։ Փոխարենը Մոսկվան ստացել է «Շահեդ -136» կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։

Ստացված զենքերը թույլ կտան իրանական կողմին ուսումնասիրել արևմտյան տեխնոլոգիաները` ապագա ռազմական գործողությունների ժամանակ օգտագործելու համար։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստացել է մինչև 5500-12500կմ միջին հեռահարության ու միջմայրցամաքային սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ։
Օրեր առաջ նման փորձարկում է արվել Իրանի Շահրուդ քաղաքի տիեզերակայնում, որտեղ արձակվել է «Ղաեմ 100» միջմայրցամաքային հրթիռը։

Իրանցի զինվորականները հայտնել են, որ երկիրը մշակել է առաջին տեղական գերձայնային բալիստիկ հրթիռ՝ հակաօդային պաշտպանության վահաններին դիմակայելու համար։

Այս նոր հրթիռը անցնելու է հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերով։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռները 7 րոպեից էլ քիչ ժամանակում կհասնեն Թել Ավիվ։ Սա մեծ անհանգստություն է առաջացրել Արևմուտքում և Իսրայելում։

Իրանի ներքին քաղաքական զարգացումների մասին

Մինչ Իրանում շարունակվում է հակակառավարական ցույցերը, խորհրդարանում թեժ քննարկումներ են ընթանում ձերբակալած խռովարարներին պատժի տեսակի ընտրության շուրջ։ Նշենք, որ տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 300 մարդ, այդ թվում ՝41 երեխա ու 24 կին և անվտանգության 50 աշխատակից։ Ձերբակալվածների թիվը հասնում է ավելի քան14000 ի, իրավապահ մարմիները փորձում են տարանջատել քարոզչությամբ խաբված ցուցարարներին ու գիտակցված մասնակիցներին։

ԻԻՀ ՆԳ նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է , որ անկարգությունների կազմակերպիչները պատրաստվել են 8 ոչ բարեկամ երկրներում։ Ըստ նախարարի` թշնամական երկրներն իրենց նպատակներին հասնելու համար ձգտել են անկարգություններին էթնիկ հակամարտության բնույթ տալ։

ԻԻՀ տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Շահ Չերազում տեղի ունեցած ահաբեկչությունը ղեկավարողը ու համակարգողը եղել է Ադրբեջանի քաղաքացի, ով Իրան է ժամանել Բաքվից։ Մինչև հիմա ձերբակալվել է 26 ահաբեկիչ, ովքեր հանդիսանում են Ադրբեջանի, Տաջիկիստանի ու Աֆղանստանի քաղաքացիներ։

Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ֆուտբոլիստ, ազգությամբ ադրբեջանցի Ալի Դային, ով ևս գտնվել է խռովարարների շարքերում։

Իրանում ձերբակալվել է նաև հակաիրանական սաուդյան Iran International ցանցի գործակալը։
Tasnim-ի փոխանցմամբ՝ Իրանում սաուդյան «Iran International» միջազգային ահաբեկչական ցանցի գլխավոր գործակալներից Իլհամ Աֆքարին սահմանը հատելիս ձերբակալվել է հետախուզության նախարարության կողմից։

Վերջին շրջանում նա բազմաթիվ գործողություններ է իրականացրել, որոնք զրպարտում էին Իրանի Իսլամական Հանրապետության կարգերին, ինչպես նաև երիտասարդներին հրավիրում էր ապստամբության և սարսափ տարածելու բնակչության շրջանում։

Տարածաշրջանային ծրագրեիր մասին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Թեհրանում խորհրդակցություններ են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ՝ երկու երկրների նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Չորեքշաբթի օրը Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին և նրա հետ քննարկել անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության տարբեր հարցեր, ինչպես նաև միջազգային մի շարք խնդիրներ։
Թեհրանը «Գազպրոմի» հետ 40 միլիարդ դոլար արժողությամբ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել. Իրանի և Ռուսաստանի միջև նավթի և գազի փոխանակումը Իրանը կդարձնի տարածաշրջանի էներգետիկ հանգույց, հայտարարել է Իրանի նավթի նախարարը։

Իրանի տեղեկատվության նախարարը հայտարարություն է տարածել՝ ուղղված Սաուդյան Արաբիային, որում ասվում է
▪️Իրանում ցանկացած անկայունություն կարող է տարածվել տարածաշրջանի երկրներում
▪️Չկա երաշխիք, որ Իրանի ռազմավարական համբերությունը [Սաուդյան Արաբիայի հետ] չի սպառվի, եթե ռազմական գործողությունները շարունակվեն
▪️Անկասկած, եթե Իրանը նույն կերպ պատասխանի, ապա ապակե պալատները կփլուզվեն, և այս երկիրը կայունություն չի տեսնի։

Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունների վերջին զարգացումները։

Ադրբեջանի պաշտոնյաների հակաիրանական միջամտողական հայտարարությաւոններից ու ԻԻՀ դեմ ադրբեջանական ԶԼՄ -ների հակաիրանական շարունակ քարոզչությունից հետո, Թեհրանում Ադրբեջանի դեսպանն կանչվել է ԻԻՀ ԱԳՆ։

Հայ-իրանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին

Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Իրանի ֆինանսների նախարարները, որի ընթացքում քննարկել են երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը, նախանշել են առևտրաշրջանառությունը տարեկան մինչև 3 մլրդ դոլար ավելացնելու և հարաբերությունները պարզեցնելու ուղիները՝ ֆինանսական, բնակային ու մաքսային ոլորտներում»։