Ումի՞ց է բողոքում «ռազմահայրենասեր» Փաշինյանը
7 or.am-ը գրում է.
«Կառավարության երեկվա նիստին Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր անում ․․․ Փաշինյան Նիկոլի դեմ։ Նա մտել էր «ռազմահայրենասեր» գործչի դերի մեջ։ Բայց դա ընդամենը դեր էր, քանզի հակառակ դեպքում նա պետք է ընդուներ իր խայտառակ քաղաքականության լիակատար տապալումը և հրաժարական տար։
Նիկոլ Փաշինյանը երեկ, նոր–նոր Ամերիկա հայտնաբերածի կեցվածքով, հայտարարեց, որ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղում հայերի ցեղասպանություն կազմակերպել, որ ուժ կամ ուժի սպառնալիք է կիրառում, որ ագրեսիվ է, որ ․․․
Խնդիրն այն է, որ Ալիևն այդպիսին է եղել միշտ, Ադրբեջանն ուզում է Ղարաբաղը հայազրկել միշտ։ Դրա մասին եղել են բաց հայտարարություններ, արվել կոնկրետ գործողություններ։ Այսինքն՝ այնպես չէ, որ Ալիևի հռետորաբանությունը նոր է փոխվել և Ղարաբաղն ու Հայաստանը գրավելու նրա ծրագիրը նոր է ի հայտ եկել։ Այլ հարց է, որ Փաշինյան Նիկոլն է դա նոր նկատում կամ ցույց տալիս, թե, իբր, նոր է նկատել։
Ալիևի ագրեսիվությունը և ախորժակի մեծությունը պայմանավորված է Նիկոլով։ Ինչպես հայտնի է, Պրահայում Նիկոլն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է։ Այդ գիծն, ի դեպ, Նիկոլի ու իր թիմակիցների կողմից քարոզվում է 2020–ի նոյեմբերի 9–ից սկսած ու է՛լ ավելի գրեսիվ ձևով դա քարոզվել է վերջին շրջանում։
Պրահայի համաձայնութունների մասին Ալիևը հայտարարեց Աստանայում՝ Նիկոլի ու Պուտինի ներկայությամբ։ Նիկոլը նրան չհակադարձեց։ Ալիևի խոսքն ավելի շատ ուղղված էր Պուտինին՝ «Նիկոլը համաձայնել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, այնպես էր ՌԴ–ն թող չմտնի մեր արանքը և Ղարաբաղի հարցը փորձի չլուծված համարելով պահել իր զորքը» թեմայով։
Մոսկվան դրանից հետո ստիպված էր բացել խաղաքարտերը։ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը Ղարաբաղյան հակամարտության Վաշինգտոնյան պլանը Կրեմլին գոնե ժամանակավորապես հաջողվեց «ջրել» կամ սառեցնել։
ՌԴ–ն ու Իրանը շատ մատչելի ձևով բացատրեցին Նիկոլ Փաշինյանին, որ ինքը եթե ուզի էլ, ապա չի կարող Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին ու ստիպեցին նրան հետ քաշվել Վաշինգտոնյան պլանից։ Ահա թե ինչու է Նիկոլը հիշել, որ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղում հայերի ցեղասպանություն իրականացնել․ Իրանն ու Ռուսաստանն են ստիպել։ Ուրիշ բան պետք չէ փնտրել։ Այլապես եթե Նիկոլը եկած լիներ այդ տեսակետին, ապա պետք է զուգահեռաբար նաև հայտարարեր, որ հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը իրավունքներից ու անվտանգությունից բխեցնելու իր հայեցակարգից ու հայտարարեր, որ Արցախը չի կարող Ադրբեջանի կաազմում լինել, քանզի հայերն այդ դեպքում կենթարկվեն ցեղասպանության։ Իսկ նա այդ մասին չասաց։ Ասաց, որ Ադրբեջանն ուզում է ցեղասպանել հայերին, բայց ինքը համառորեն գնալու է «խաղաղության» օրակարգի ուղղությամբ։ Այդքան բան։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում