Ամերիկյան զորախմբերը մոտենում են Թուրքիայի սահմանին
Ռումինիայում տեղակայված ամերիկյան զորախմբերի մի մասը անցել են Բուլղարիա եւ շարժվում են դեպի Բուլղարիա-Թուրքիա սահման։ Այս մասին գրում է թուրքական Aydinlik թերթը։
Թուրքական պարբերականը գրել է, թե վերջին շրջանում ԱՄՆ-ը մեծացնում է Թուրքիան շրջապատող երկրներում զինված ուժերի թիվը։ Նշվում է, որ այս լուրը հետաքրքրական է ԱՄՆ-Թուրքիա վիզային ճգնաժամի ֆոնին։
Նշենք, որ ԱՄՆ-ը հայտարարել է, թե Թուրքիայի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներից ոչ միգրացիոն վիզաների համար դիմումների ընդունումը։ Այս քայլը պատճառաբանվել է դիվանագիտական ներկայացուցիչների անվտանգության հետ կապված հարցերով։ Օրեր առաջ Թուրքիայում ձերբակալվել էր ԱՄՆ հյուպատոսության աշխատակից, ում թուրքական իշխանությունները մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ։
Այս որոշումից ժամեր անց Թուրքիան եւս նմանատիպ հայտարարություն է տարածել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է