Իրաքը Թուրքիայից և Իրանից պահանջել է փակել Քուրդիստանի հետ սահմանները
Իրաքը պահանջում է, որ Թուրքիան և և Իրանը փակեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության (ՀԻՔԻ-IKBY) հետ ունեցած սահմանները։ Թուրքական «Gazetevatan.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Իրաքի արտգործնախարարությունը նման պահանջով պաշտոնական գրություն է ուղարկել Բաղդադում Թուրքիայի և Իրանի դեսպանատներ։ Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեթ Մահջուբի կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ ԱԳՆ-ն պահանջել է նաև դադարեցնել նորանկախ Քուրդիստանի հետ առևտրային հարաբերությունները, այդ թվում՝ նաև նավթի առևտուրը։ Թուրքիայի և Իրանի դեսպանատներին ուղղված պաշտոնական գրության մեջ ընդգծվել է Թուրքիայի, Իրանի և Իրաքի բարիդրացիական հարաբերությունների, Իրաքի ինքնավարության նկատմամբ հարգանք ցուցաբերելու, համագործակցության հզորացման և ընդհանուր վտանգի դեմ պայքարելու անհրաժեշտությունը։
Ermenihaber


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...