Իրանի հեղափոխական գվարդիայի հրամանատարը սպառնում է ԱՄՆ-ին
Իրանի իսլամական հանրապետության հեղափոխական գվարդիայի ղեկավար, բրիգադի գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին այսօր ասել է, թե Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները կարող են ենթարկվել իրանական հրթիռների հարվածի տակ այն դեպքում, եթե Վաշինգtոնը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի նկատմամբ:
«Եթե հայտարարվեն նոր սանկցիաներ, Ամերիկան պետք է Մերձավոր Արևելքում իր ստորաբաժանումները դուրս հանի 2 հազար կիլոմետր շառավղով տարածքից, քանի որ իրանական հրթիռների հեռահարությունը 2 հազար կիլոմետր է»,- ասել է գեներալը, որի հայտարարությունը տարածել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Այսօրվա դրությամբ Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան ուժերը գտնվում են Իրանի սահմաններից մոտ 800 կիլոմետր հեռավորության վրա:
Գեներալ Ջաֆարին այսօր հայտարարել է նաև, որ, եթե Վաշինգտոնի կողմից հեղափոխական գվարդիան ճանաչվի որպես ահաբեկչական խմբավորում, ապա Թեհրանն, իր հերթին, ահաբեկչական խմբավորում կճանաչի ԱՄՆ զինված ուժերը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը