Թավշյա հեղափոխությունների հետեւանքները. Իրանում թավշյա հեղափոխություն չի լինի
Հայ-իրանական բարեկամական խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշեց, որ հայկական պատվիրակության անդամները քաջատեղյակ են, թե ինչ ծանր հետեւանքներ են ունենում թավշյա հեղափոխությունները եւ ներկայացրեց Իրանում վերջին շրջանում տիրող իրավիճակը՝ կապված մի քուրդ երիտասարդ կնոջ մահվանից հետո ստեղծված իրավիճակի հետ։
Նա ասաց, որ երիտասարդները ցնցված ոատիկանությունում կնոջ ցավալի մահվան հետ, որը կապ չունի ոստիկանների գործողությունների հետ, դուրս են եկել փողոց։ Կրքերը որոշակի հանդարտվել են երրորդ օրը, սակայն հինգերորդ օրվանից հետո որոշ քաղաքներում ակտիվացել են ահաբեկչական խմբավորումները, որոնք բնակավայրերից մեկում իրականացված գործողությամբ 35 մարդ են սպանել։
Նա նշեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են խնդիրն արագ կարգավորելու համար եւ ավելացրեց, որ իրենք տեղյակ են, որ այս ամենի հետեւում թաքնված են արեւմտյան ծառայությունները, շեշտելով, որ բոլորը պետք է հասկանան, որ Իրանում թավշյա հեղափոխություն չի լինի։
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը