Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Թոփ-լուրեր

Հայաստան խմբակցությունն Իրանի հետ ավելի սերտ կապերի կողմնակից է. Գեղամ Նազարյան

Հոկտեմբերի 10 ին Հայաստան-Իրան խորհրդարանական խմբի Թեհրան կատարած այցի շրջանակում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Իրանի մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մեհդի Ֆարշադանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ «Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս Իրանի հետ ավելի սերտ եւ խորքային հարաբերությունների հաստատման օգտին։

Գեղամ Նազարյանը մասնավորապես նշել է. «Իրանը հայ ժողովրդի կողմից ընկալվում է եղբայր երկիր, իրանցիները` եղբայրներ: Վստահ եմ, որ Իրանը Հայաստանը եւս ընկալում է եղբայր երկիր եւ հարեւան, հայերին՝ եղբայր ժողովուրդ: Այն կարգավիճակը, որ դարեր շարունակ ունեն հայերն Իրանում դրա լավագույն վկայությունն է: Այն հարաբերությունները, որ ստեղծվեցին 1991թ. հետո Հայաստանի եւ Իրանի միջեւ դրա հերթական ապացույցն է: Իննսունականներին Իրանից Հայաստան մտնող ճանապարհը համարում էինք կյանքի ճանապարհ:

Մենք հազարամյա հարեւաններ ենք: Աշխարհում նման վաղեմի երկու այլ հարեւաններ չկան: Մենք հիշում ենք Կյուրոս Մեծի եւ Երվանդ արքայի համատեղ փառապանծ հաղթանակները: Մեր մեջ եթե հազարմյակների ընթացքում եղել են վեճեր, բախումներ, պատերազմներ, ապա դրանք եղել են եղբայրների միջեւ հարաբերությունների ճշտում:

Հայաստանի համար անկախության վերանվաճումից՝ 1991թ. հետ էլ Իրանը մեր եղբայր հարեւան երկիրն է: Ես ինքս ներկայացնում եմ, «Հայաստան դաշինքը», խմբակցությունը, որը գլխավորում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայ-իրանական հարաբերությունների նորագույն պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն էլ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումն էր:

2006թ. հուլիսի 5-ին Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով մեկնում է Իրան, որտեղ հանդիպում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: 2007-ի մարտի 19-ին Հայաստանի եւ Իրանի նախագահների մասնակցությամբ տեղի է ունենում գազատարի բացման արարողությունը, իսկ 2008-ի վերջին ավարտվում է Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարությունը:

Այս գազատարի կառուցմանը դեմ էին շատ ու շատ երկրներ, բայց երբ հայ եւ իրանցի ժողովուրդները, Հայաստանն ու Իրանը համատեղ որոշում են կայացնում, այն անպայման իրականություն է դառնում:

Մի քանի շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով հայ-իրանական ներկա հարաբերություններին նշել է. «Բացի Հայաստանից միակ երկիրը, ում համար Սյունիքը կարեւոր է, Իրանն է, ինչը դժվար չէր պատկերացնել եւ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման համար քայլեր անել: Իրանն այն պետությունը չէ, որի վրա մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե նա հետապնդում է իր ազգային շահը»։

Ռոբերտ Քոչարյանը եւ «Հայաստան» խմբակցությունը համոզված են, որ հիմա էլ ուշ չէ Իրանի հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու գործընթաց սկսել:

Լիահույս եմ, որ ամենամոտ ապագայում Հայաստանն ու Իրանն իրենց հարաբերությունները կդարձնեն էլ ավելի սերտ, բարեկամական եւ եղբայրական»:

Իր հերթին Մեհդի Ֆարշադանին շեշտեց, որ անչափ ուրախ է, որ Հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը հանդես է գալիս նման դիրքերից եւ Իրան-Հայաստան հարաբերությունների ջատագովն է։ Նա շեշտեց, որ Իրանը պատրաստ է ամենասերտ եւ համակողմանի հարաբերությունները հաստատել Հայաստանի հետ։