Իրանը ծրագրում է ազգային էլեկտրացանցը միացնել Ռուսաստանին
Իրանն աշխատում է իր ազգային էլեկտրացանցը, Կասպից ծովի արեւելքում գտնվող էլեկտրահաղորդման գծի միջոցով, Ռուսաստանի եւ «Շանհայի համագործակցության կազմակերպության» անդամ մյուս պետությունների հետ միացնելու խոշոր նախագծի վրա: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով խորհրդական Մոհամմադ Ալի Ֆարանակյանը։
Իրանական IRNA պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ ջանքեր են գործադրվում՝ Թուրքմենստանով անցնող էլեկտրահաղորդման գծի միջոցով, երկրի ազգային էներգետիկ համակարգը Ռուսաստանին եւ ՇՀԿ անդամ մյուս պետություններին միացնելու ուղղությամբ։ Մոհամմադ Ալի Ֆարանակյանն ասել է, որ Իրանի եւ նախկին խորհրդային հանրապետությունների էներգահամակարգերը միացնելու որոշումը կայացվել է Կասպից ծովի վերջին գագաթաժողովում։
Նա նշել է, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է միայն Իրանի եւ Թուրքմենստանի միջեւ էլեկտրահաղորդման երրորդ գիծ կառուցել, իսկ երկրորդն արդեն շահագործման է հանձնվել։
Նրա խոսքով, Իրանն ավարտել է էլեկտրահաղորդման գծի կառուցումը դեպի ընդհանուր սահման, եւ հենց որ Թուրքմենստանը սկսի նախագիծը, էլեկտրահաղորդման հզորությունը կավելանա 200 տոկոսով։ Նա հավելել է, որ, հաշվի առնելով հանրապետությունում ազգային ցանցերի միացման հնարավորությունը, հաղորդման հզորության ավելացումը Իրանին թույլ կտա իր էլեկտրաէներգիան արտահանել Կասպից ծովի արեւելյան ափից։
Ֆարանակյանն իր խոսքը եզրափակելով նշել է, որ Իրանը խորհրդակցություններ է անցկացնում, որպեսզի իր ազգային ցանցը Թուրքմենստանի եւ Տաջիկստանի տարածքով միանա ՇՀԿ անդամ պետությունների ցանցերին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը