Մոսկվայում ականապատման մասին ահազանգերի պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է շուրջ 4000-ի
Մոսկվայում ավելի քան 4000 մարդ է տարհանվել շաբաթ տարբեր շենքերում «ականապատման» մասին անանուն հաղորդագրություններից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:
«Մոսկվայի ժամանակով 23:00-ի դրությամբ՝ պայթյունի սպառնալիքի մասին ստացված զանգերից հետո մայրաքաղաքի 16 բազմամարդ շենքում տարհանում է իրականացվել», - ասել է գործակալության աղբյուրը:
Վերջինիս խոսքով՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցները ստուգումներ են իրականցնում այդ շենքերում:
Ռուսաստանի տարբեր առևտրային և վարչական կառույցներում «ականապատման» մասին անանուն հեռախոսազանգերի ալիքը շարունակվում է մի քանի շաբաթ:
Նախօրեին նման ահազանգեր էին սատացել Մոսկվայի 4 օդանավակայաններն ու երկաթուղային կայարանները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է