Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը Քաղաքացիներն օրեցօր ավելի հաճախ են դառնում կիբերհանցագործությունների զոհ. Հայկ Մկրտչյան Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա.ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Երևանում դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBC Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին․ «Կարճ ասած» Ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին հանգիստ չեն տա. Լևոն Քոչարյան Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարար Հայտնի է, թե ինչն է եղել ԱԺ շենքում նախկին պատգամավորի ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի պատճառը Գործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համար

Որ դեպքում Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի հավաքականըԸնտանեկան բռնություն. տուժողը ամուսինն էԱՄՆ-ում McDonald's-ի բուրգերների պատճառով 49 մարդ թունավորվել է, 1-ը՝ կյանքից հեռացելՕկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստըԲերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները Երևանի Պուշկինի փողոցի պատերից ջնջող կինըՔաղաքացիներն օրեցօր ավելի հաճախ են դառնում կիբերհանցագործությունների զոհ. Հայկ ՄկրտչյանՆիկոլ Փաշինյանի այցը Գյումրի կապ չունի «Բալասանյան» դաշինքի անդամների մանդատները վայր դնելու հետ. Էմմա ՊալյանՄ-23 ԵԱ․ Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն եւ նվաճեց տիտղոսըԳազայում մահացել է ՑԱԽԱԼ-ի զրահատանկային բրիգադի հրամանատարըԱրագածավան-Գետափ ճանապարհին բախվել են «Audi»-ն և «Nissan»-ը, ինչից վերջինում հրդեհ է բռնկվել«Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխաներն ու ծնողը վայր են ընկել17-ամյա Էլեն Բադալյանը ստիպել է «Ну-ка, все вместе» շոուի ժյուրիի 100 անդամներին ոտքի կանգնել (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀոկտեմբերի 21-ից 27-ը ե՞րբ կլինեն մագնիսական փոթորիկներ և ովքե՞ր պետք է զգուշանանԻրանը սկսել է պատնեշ կառուցել իր սահմաններինՀայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա.ԻԻՀ-ում ՀՀ դեսպանԵրևանում դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոցԱվտոկռունկը կողաշրջվել է շինության վրա. տուժածներ չկանՎանաձորում մի քանի մանկապարտեզ են թալանելԻրանցի մարզիկը դեսպանությանն է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի Ադրբեջանում զինծառայող է մահացելԻմ ու Լևոնի ծանոթությունը. Սիրուշոն տեսանյութ է հրապարակելՀայաստանը չի մասնակցի Տաջիկստանում անցկացվող «Ռուբեժ-2024» զորավարժություններինԻրանն արձագանքել է Նաթանյահուի տան վրա հարվածի առիթով Իսրայելի մեղադրանքներին և սպառնալիքներինԲացահայտվել է հավի և ձվի մասին հնագույն հանելուկըԿլիմայի համաժողովն օգնում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմին. The Washington PostԱյս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համարԱնհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտի թունավոր պտուղները. և ո՞վ է այս ամենից դժգոհումՓաշինյանը գյուղացիներին առաջարկեց ճանապարհին ջուր ծախել, բայց ՀԴՄ կտրոնովԴուք կարող եք 250 միլիոն դրամով գնել Կառավարությունից, համաձայն ե՞ք. Փաշինյանը ծառայողական մեքենան վաճառքի՞ է հանելՍևանի ափի ճեմուղին չկա, բայց գումարներն արդեն հատկացվել ենՔՊ-ական տիկնայք «բզկտել են» արդարադատության նախարարի պաշտոնակատարինԲարեկեցություն խոստացած Փաշինյանը գյուղացիներին առաջարկում է փողոցում կուկուռուզ վաճառելՀաճախ թռչող ուղեւորների հարկը կարող է դանդաղեցնել գլոբալ տաքացումը և հավաքել 64 միլիարդ եվրոԿանգնած աշխատանքի գրասեղանները չեն նվազեցնում ինսուլտի և սրտի կաթվածի վտանգը և կարող են հանգեցնել այլ հիվանդությունների զարգացման«Փյունիկ»․ «Նոայի» սկաուտները «որսի են ելել» մեր մարզադպրոցի սաների նկատմամբԳիտնականներ. մարդիկ հարմարվել էին վերջին սառցե դարաշրջանին, ինչպես գայլերն ու արջերըՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական հարաբերություններին անթույլատրելի է. Գերմանիայի կանցլերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBC Գիտնականները պարզել են, թե ինչու են ոմանք չափազանց սուր արձագանքում չլփոցին, խշխշոցին, խռմփոցին և ծամելունԻտալիայի Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ՝ ըստ Transfermarkt-իCOP–29–ի կազմակերպիչները պատրաստ են ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել ՀայաստանիցՄոտ 3,5 միլիոն դոլար պարգևավճար՝ վատ աշխատանքի համարԼույս աշխարհ եկավ մի հրաշք, որն իր ընտանիքում 12-րդ երեխան է. «Գրիգոր Նարեկացի» ԲԿՀայաստանում խորհրդարանական ընտրություններ լինելու դեպքում հարցվածները հիմնականում կընտրեին ՔՊ-ին, ԲՀԿ-ին և «Հայաստան» դաշինքին. սոցհարցման արդյունքներՄարդկությունը պատմության մեջ առաջին անգամ հավասարակշռությունից հանեց ջրի գլոբալ բոլորաշրջանը. զեկույցԹուրքիայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակըԴեռևս որոշում չեմ կայացրել իմ ապագայի վերաբերյալ. ԳվարդիոլաԻրավապահներն ու ուժայինները չպետք է թմրանյութ օգտագործեն, նրանց պետք է թեստավորել. Ագնեսա Խամոյան
Աշխարհ

Քաղաքակիրթ աշխարհի քարե երազները եւ ադրբեջանական կացինը

2004 թվականի փետրվարի 19-ի գիշերը Բուդապեշտում ադրբեջանցի ռամիլ սաֆարովը կացնով սպանեց քնած Գուրգեն Մարգարյանին։

Թվում է՝ բոլորը գիտեն այդ ողբերգության մասին։ Առնվազն գիտեն Հայաստանում, գիտեն Ադրբեջանում, գիտեն Հունգարիայում։ Նրանց համար, ովքեր տեղյակ չեն, սպաները եղել են Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում եւ անգլերենի դասընթացներ են անցել: Թուրքիայում համապատասխան վերապատրաստում անցած սաֆարովը կացին էր ձեռք բերել։ Մարգարյանը, ով ոչ մի վատ բան չէր սպասում, նույնիսկ իր սենյակի դուռը չէր կողպել։ Գուրգենի հախից գալուց հետո սաֆարովը փորձել էր սպանել երկրորդ հայ սպային՝ Հայկ Մակուչյանին։ Բարեբախտաբար, փորձն անհաջող էր։

2006-ի ապրիլի 13-ին հայ փաստաբան Նազելի Վարդանյանի եւ ՀՀ երկրորդ ներկայացուցիչ Հայկ Դեմոյանի ջանքերով սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտվեց՝ առանց 30 տարվա ընթացքում ներման իրավունքի։ Դատարանում սաֆարովը փոխեց իր ցուցմունքը, հրաժարվեց իր նախնական հայտարարություններից՝ պատճառաբանելով, որ վատ է տիրապետում ռուսերենին եւ անգլերենին:

2008-ին Երեւան կատարած այցի ժամանակ Հունգարիայի արտգործնախարար Կինգա Հենցը, պատասխանելով սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու հնարավորության մասին հարցին, նշել էր, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորություն չունի։ «Ռամիլ սաֆարովի արարքը շոկ եւ ցնցում էր հունգարական հանրության համար։ Սաֆարովի վերադարձի համար հնարավորություն կա, բայց Հունգարիան նման պարտավորություն չունի։ սաֆարովի հետ կապված բոլոր հարցերը շատ լուրջ կքննվեն։ Ամենակարեւոր հարցն այն է՝ արդյո՞ք սաֆարովը ցմահ բանտարկություն կկրի Ադրբեջանում, թե ոչ»,- հայտարարել էր նախարարը։

Ցնցված Հունգարիան չհավատաց սաֆարովին եւ Ադրբեջանի իշխանություններին։ Իհարկե՝ կարճ ժամանակ: 2012-ի օգոստոսին այդ երկրի իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Վիկտոր Օրբանի, գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հունգարիան, թույլ տալով իրեն կաշառել ադրբեջանական նավթադոլարներով, արդարության եւ օրինականության հայեցակարգը փոխանակեց վայրկյանական շահի հետ։ Ռամիլ սաֆարովին վերադարձրին հայրենիք, որտեղ նա անմիջապես ազատ արձակվեց եւ հերոսի կոչման արժանացավ։ Նույն օրը՝ 2012-ի օգոստոսի 31-ին, Հայաստանը խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Հունգարիայի հետ։ Հարաբերությունները մինչ օրս չեն վերականգնվել։ Ադրբեջանի իշխանությունները սաֆարովին ոչ միայն փոխհատուցեցին «պատճառած վնասը»՝ բնակարանի եւ կոչման տեսքով, այլեւ նրան ազգային հերոսի կոչման արժանացրին։ Չնայած դրան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուղիղ կապ չտեսավ Ադրբեջան պետության եւ սաֆարովի արարքի միջեւ։ Ինչպես անձամբ սաֆարովը, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները բացարձակապես անպատիժ մնացին։

2013-ի հունվարին Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Զոլտո Ցուտորեն «բացատրեց» Բուդապեշտի դիրքորոշումը հանցագործ ռամիլ սաֆարովի արտահանձնման վերաբերյալ։ «Անձնական ոչինչ»,- հունգարացի դիվանագետը պնդում է, որ «դա լիովին օրինական որոշում էր»: «Մեր ժողովուրդները գնալով ավելի են մտերմանում միմյանց հետ, շատ նման են միմյանց։ Ադրբեջանցի ժողովուրդը շատ ընկերասեր է, հյուրընկալ, հունգար ժողովուրդը՝ եւս»,- հայտարարել էր դեսպանը՝ հատուկ ուշադրություն յատկացնելով բառապաշարին. «Մեր լեզուներում շատ նման բառեր կան, օրինակ «կացինը» արտասանվում է այնպես, ինչպես ադրբեջաներենում»։

Իսկ Եվրոպան, թեեւ ցնցված սաֆարովի արարքով, լռում էր…

Նույն տարվա վերջին եւ հաջորդ տարվա սկզբին հասարակական լայն արձագանք գտավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատությունը, որը տպագրվել է «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրի դեկտեմբերյան համարում։ Գիրքը պատմում է 1990-ին Ադրբեջանում հայկական ջարդերի ժամանակ տեղի ունեցած վայրագությունների մասին։ «Քարե երազներ» վեպն Ադրբեջանի խորհրդարանում հատուկ քննարկման առարկա դարձավ, որտեղ այն միաձայն դատապարտվեց։ Փետրվարի 7-ին ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից եւ պետական ​​թոշակից։ Փետրվարի 5-ին Այլիսլիի որդուն աշխատանքից ազատեցին մաքսային կոմիտեում, իսկ գրողի կինը՝ մանկական գրադարանից, որտեղ նա 30 տարի տնօրեն էր աշխատել։ Ադրբեջանի կրթության նախարարությունը գրականության ուսուցիչների «խնդրանքով» որոշում ընդունեց Այլիսլիի աշխատանքները դպրոցական դասագրքերից հեռացնելու մասին։

Իշխանամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը մրցանակ հայտարարեց գրողի ականջը կտրելու համար։ Հունվարի 31-ին գրողի տան մոտ մի խումբ երիտասարդներ էին հավաքվել (հաղորդվում էր, որ այնտեղ ներկա են եղել իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության երիտասարդական կառույցի ուսանողներ եւ ակտիվիստներ։ Նրանք այրեցին Այլիսլիի դիմանկարները՝ վանկարկելով «Աքրամ, հեռացի՛ր երկրից»: Ավելի ուշ գրողի հայրենի գյուղում հանրահավաք տեղի ունեցավ։ Այնտեղ հավաքվածները վանկարկում էին «Դավաճան» եւ «Մահ Աքրամին»։ Ինքը՝ Այլիսլին, պատասխանելով պնդումներին, հայտարարում էր, որ իր նպատակն է ցույց տալ ադրբեջանցիների եւ հայերի համակեցության հնարավորությունը։ «Վեպը սկսվում է նրանով, որ ադրբեջանցին շտապում է փրկել մի ծեր հայի, որին ուզում են սպանել։ Ինչպե՞ս կարող է նման վեպը վիրավորել ու նվաստացնել ադրբեջանական ժողովրդին»,- նա նշում է.

Եվ Եվրոպան նորից լռում էր ... Լռում էր, երբ գերեվարված հայերին խոշտանգում ու սպանում էին ադրբեջանական տանջարաններում…

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ՝ առաջին անգամ զանգվածային ԱԹՍ-ների կիրառմամբ։ Այն ժամանակ՝ իսրայելական արտադրության։ ԲՄ-21 («Գրադ») կայանքից Մարտունու ուղղությամբ իրականացված հրթիռահրետանային գնդակոծության հետեւանքով զոհվեց 2004 թվականին ծնված Վաղինակ Գրիգորյանը, եւս երկու երեխա՝ 12-ամյա Վարդան Անդրեասյանը եւ 11-ամյա Գեւորգ Գրիգորյանը, վիրավորվեցին։ Դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր՝ ամեն ինչ ադրբեջանական հարձակումների օբյեկտ էին։ Հայտնի են մահացածների մարմինների գլխատման եւ ծաղրի բազմաթիվ դեպքեր։ Զինծառայող Քյարամ Սլոյանը սպանվել եւ գլխատվել էր։

Համացանցում հայտնվեցին մարդասպանների՝ «ավարով»՝ Քյարամի գլխով լուսանկարները։ Ավելի ուշ Ալիեւը բարձր պարգեւներով պարգևատրեց նաեւ այդ «հերոս-ավազակներին»։ Ամենահրեշավոր դեպքերից մեկը Թալիշ գյուղում ծերերի սպանությունն էր։ Երբ սկսվեց գյուղի հրետակոծությունը, սպանվածների որդին՝ Գագիկ Խալափյանը, վեց երեխաներին եւ կնոջը տեղափոխեց անվտանգ տարածք։ Մեքենայում բոլորի համար տեղ չկար։ Գագիկի ծնողները՝ Վալերան ու Ռազմելան տարեց տատիկի պատճառով չկարողացան ոտքով գնալ տնից։ Գյուղ ներխուժած հրոսակները կրակեցին Վալերա Խալափյանի եւ նրա կնոջ՝ Ռազմելայի, ինչպես նաեւ 92-ամյա Մարուսյա Խալափյանի վրա։ Ավազակները կտրեցին ծերերի ականջները։

Եվ դարձյալ Եվրոպան խուլ մնաց ադրբեջանցիների կատարած ռազմական հանցագործությունների հանդեպ...

Իսկ հետո եղավ 2020 թվականի պատերազմը, երբ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ երկրի՝ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, օգտագործելով ՆԱՏՕ-ի ամբողջ զինանոցը, վարձկաններն եւ արգելված զենքերը, հարձակվեց Արցախի վրա։ Իսկ փոքրիկ Արցախը 44 օր դիմադրեց հսկայական Թուրքիային։ Պատերազմը, որի ընթացքում ադրբեջանցիները կրկին «տարբերվեցին» գերիների գնդակահարությամբ. լրատվամիջոցներում եւ սոցցանցերում այն ժամանակ էլ բազմաթիվ տեսանյութեր հրապարակվեցին՝ զինվորականների եւ քաղաքացիական անձանց խոշտանգումներով, անզեն հաշմանդամների եւ կանանց սպանությամբ։ Պատերազմից հետո Բաքվում «ավարների պուրակ» հայտնվեց, որի կարեւոր մասը սպանված հայերի սաղավարտների «ցուցահանդեսն» էր։ Ոչ այս կողմ, ոչ այն կողմ՝ Վերեշչագինի պատերազմի ապոթեոզը՝ բառի վատագույն իմաստով։

Ճիշտ է, պատերազմի ժամանակ Եվրոպան եւ քաղաքակիրթ Արեւմուտքը կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ նույնիսկ միջնորդի դերում հանդես եկան, սակայն՝ ապարդյուն։ Հիմնականում՝ հավասարեցնող, անհասցե հայտարարություններ։ Եւ, ինչպես միշտ, պատշաճ արձագանքի բացակայությունը նոր հանցագործությունների տեղիք է տալիս։

Ինչքան շատ, այնքան ավելի վատ

Նախորդ տարվա մայիսյան հաջողություններից լկտիացած՝ այս տարվա սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Բացի տարածքային կորուստներից, Հայաստանն ունի ավելի քան 200 զոհ. Եվ կրկին գերիների մահապատիժներ, խոշտանգումներ, գլխատումներ և դիակների ծաղր։ «Բոլոր փաստերը կներկայացնենք տեսանյութերում։ Բայց կան կադրեր, երբ ուղղակի անհնար է դիտել։ Ադրբեջանցիները մասնատել էին մի կին զինվորի, կտրել նրա ոտքերը, մատները, մերկացել…»,- Ջերմուկում օտարերկրյա դեսպանների համար ճեպազրույցի ժամանակ պատմել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Ավելի ուշ համացանցում հայտնվեցին ադրբեջանցի «հերոսների» տարածած գերեվարված հայ զինվորների մահապատժի տեսանյութերը։ Նրանցից մեկի նկարահանման վայրը եւ երկու զինվորների ինքնությունը պարզվեցին։ Ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական ​​իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ սոցցանցերում հրապարակված հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութերն արվել է Իշխանասարի դիրքերից մեկում։ «Սեպտեմբերի 13-ը՝ ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ։ Դա նորաստեղծ «Կոմանդոս» ստորաբաժանում է, վերապատրաստումն անցնում են Թուրքիայում, եւ որոշակի աջակցություն, բնականաբար, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ցուցաբերվում է»,- հայտարարել էր Սահակյանը։

Տեսանյութերն այնքան սարսափելի են, որ բազմաթիվ երկրների ԱԳՆ-ներ պահանջեցին գտնել ու պատժել մեղավորներին։ Բաքվում, հասկանալով, որ չափն անցել են, եի իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, շտապել են հայտարարել, որ հետաքննություն կանցկացնեն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երդվեց, որ հետաքննություն է սկսել համացանցում տարածված տեսանյութերի վերաբերյալ։ Կարելի է, իհարկե, պատկերացնել այդ «հետաքննությունը». անձամբ Ալիեւի կողմից պարգեւատրված Սաֆարովը ձեզ օգնություն։

Մի կողմ չմնացին նաեւ եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Բայց վրդովված պահանջների մեջ արդեն կարելի է զոհին ու հանցագործին հավասարեցնելու փորձերի միտումներ նկատել։ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սկզբում միանշանակ բացասաբար արտահայտվեց հրապարակված տեսանյութերի մասին, հետո հանկարծ փոխեց միտքը։

«Հրապարակվել է հերթական տեսանյութը, որում հավանաբար պատկերված է հայ ռազմագերիների մահապատիժը։ Եթե ​​տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն,- նշել էր Կլաարը եւ մի քանի ժամ անց հավելել,- Այսօր ինձ մի քանի տեսանյութ են ուղարկել, որոնք, կարծես, ցույց են տալիս պատերազմական հանցագործություններն ադրբեջանցիների դեմ։ Դրանք նույնպես պետք է հետաքննվեն, իսկ եթե դրանք իրական են, ապա մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Հակամարտությունը երկու կողմերին էլ խորը վերքեր է թողել, որոնց ապաքինման համար պատասխանատվություն է անհրաժեշտ»։