Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Քաղաքականություն

«Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից մինչև «29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան»․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2019թ․ Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հավաքվածների ծափերը կորզելու համար գոռում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Գոռալուց առաջ ու հետո նա գերխաղաղասիրական ու գերզիջողական քաղաքականություն ու քարոզչություն էր իրականացնում։ Ստացանք պատերազմ ու պարտություն։
2020–ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլ Փաշինյանը սկզբում մտավ թաքստոց, ապա խաղաղության աղավնու դերի մեջ։
2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում՝ առանց սահմանափակումների։ Խոստանում էր հետևողական լինել նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի հարցում։ Խոստանում էր նաև խաղաղություն։ Փաշինյանը քվե մուրաց «Խաղաղության դարաշրջանի» ու «Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բաց սահմաններով լավ կյանքի» մասին հեքիաթներով։
Ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ագրեսիվորեն տարածում են «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Նրանց կարծիքով սա բերելու էր խաղաղություն ու բարգավաճում։
Հիմա Փաշինյանի բոլոր թեզերն ու հայեցակարգերը փլուզվել են և իրենք խոստովանում են այդ մասին։
Եթե նախընտրական փուլում Նիկոլը հայ ժողովրդին համոզում էր, որ թուրքն ու ադրբեջանցին հայերի նկատմամբ վատ է տրամադրվում, որովհետև հայերն են վատ տրամադրված լինում թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ, ապա հիմա ինքն է աշխարհով մեկ հայտարարում, որ Ալիևը Երևանը համարում է ադրբեջանական և ագրեսիվ տրամադրվում Հայաստանի նկատմամբ։
ՄԱԿ–ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը խոստովանություն էր այն մասին, որ իր քաղաքականությունը բանկրոտ է։
«Խաղաղության դարաշրջանի» մասին խոստացողը հիմա Ադրբեջանից «29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան» է մուրում։ Այսինքն՝ հրապարակավ հայտարարում է, որ պատրաստ է Արցախը համարել ադրբեջանական, միայն թե Ադրբեջանը ճանաչի 29.800–ը։ Բայց իր այս ողորմելիությամբ է՛լ ավելի է գրգռում Ադրբեջանին։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս առումով էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը փլուզվել է։ Նա մտածում էր, որ Թուրքիայի պահանջները ցեղասպանության ու Կարսի պայմանագրի մասով բավարարելով կարողանալու է այդ երկրի միջոցով ազդել Ադրբեջանի վրա ու խաղաղ ապրել։ Դա էլ էր պատրանք։ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ մինչև Ադրբեջանը չբավարարվի, ինքը քայլ չի անելու։ Նիկոլն ու իր թիմը չտեսնելու ու չլսելու էին տալիս Թուրքիայի արածներն ու ասածները։ Հիմա կանգնած են փակուղու առաջ։ Ի՞նչ են հիմա քննարկելու Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները, երբ մեր թշնամիները «Զանգեզուրի միջանցք» են պահանջում ու վերջին հարձակումների արդյունքում գործնականում հնարավորություն են ստացել կտրել ամբողջ Սյունիքը։
Եվ այսպես, ՄԱԿ–ում Հայաստանը ներկայացել էր պարտության, խայտառակության խորհրդանիշով։ Շատ ողորմելի տեսարան էր․ նախկինում Ալիևն էր լացում ու բողոքում Հայաստանից, հիմա՝ մենք Ադրբեջանից։
Նիկոլն աշխարհից աջակցություն էր մուրում «հայկական դեմոքըրըսին» պաշտպանելու համար, ինչը միայն ժպիտ ու արհամարհանք կարող է առաջացնել։
Նիկոլ Փաշինյանը պարտվել է և՛ պատերազմը, և՛ խաղաղությունը։ Ու որպեսզի Հայաստանն էլ իր հետ չտանի գերեզման, պետք է նոր էջ բացել մեր պետական կառավարման համակարգում։