Որպեսզի հայն ու Հայաստանը լինեն հավերժ, մենք պետք է խաղաղություն ոչ թե խնդրենք, այլ՝ պարտադրենք. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առթիվ:
«Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձն է՝ տոն, որ քառորդ դարից ավելի իրական հպարտությամբ է համակել աշխարհասփյուռ հայ ժողովրդին, իսկ այսօր, երբ սահմանին պատերազմ է, նոր խորհուրդ ու հրամայական դարձել մեզ համար:
Մեր փոքրիկ պետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ՝ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման կիզակետում. օգտվելով Հայաստանի իշխանության ապիկար, ազգադավ գործունեությունից՝ ադրբեջանական զորքերը ոչ միայն օկուպացրել են Արցախը, այլև ռազմական ծանրագույն հանցագործություններն անպատիժ շարունակելով՝ օրեցօր ավելի խորն են մխրճվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Եվ , որպեսզի հայն ու Հայաստանը լինեն հավերժ, մենք պետք է արդարություն, խաղաղություն ոչ թե խնդրենք, այլ պայքարենք ու պարտադրենք, ինչպես 1918֊ին, ինչպես Արցախյան առաջին պատերազմում, երբ որևէ ուժ մեզ չէր խոստացել հաղթանակ, բայց մենք կանգնեցրինք թշնամուն` կենաց֊մահու կռիվ տալով և Պետություն, Բանակ կառուցեցինք։
Այսօր այդ ճանապարհը պատմություն է։
Եվ շնորհավորելով բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ՝ կցանկանայի ամենից առաջ երախտագիտության խոսքս հղել իմ հարազատ հայկական բանակին, որ տարիներ շարունակ համեստ ու լուռ խնդիր է կատարել` անառիկ պահելով Արցախը, Հայաստանը և այսօր էլ, կրակը վերցնելով իր վրա, պաշտպանում է մեր անկախությունը, պետականությունը, հայ ժողովրդի լինելիության իրավունքը։
Հավերժ փա՜ռք ու պատիվ այն քաջերին, ովքեր հայրենիքի փրկության համար իրենց կյանքն են նվիրաբերել», - ասվում է ուղերձում:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում