Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը ներողություն է խնդրել բռնությունների համար
Կատալոնիայում Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկ Միլոն հեռուստատեսային հարցազրույցում ներողություն է խնդրել անկախության հանրաքվեի օրը ոստիկանների գործադրած բռնությունների համար և ափսոսանք հայտնել:
Հոկտեմբերի 1-ից հետո սա Մադրիդի իշխանությունների որևէ ներկայացուցչի առաջին ներողությունն է և կարող է դիտարկվել որպես հաշտության նշան՝ ուղղված Կատալոնիայի իշխանություններին, որոնք պատրաստվում են անկախություն հռչակել, գրում Reuters լրատվական գործակալությունը:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը խոչընդոտող ոստիկանների և հանրաքվեի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ են տուժել:
Կատալոնիայի իշխանությունների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի մասնակիցների շուրջ 90 տոկոսը քվեարկել է անկախության օգտին:
Իսպանիայի կենտրոնական իշխանությունները հանրաքվեն հակասահմանադրական և անօրինական են համարում:


















































Պուչդեմոնին Իսպանիայում կամ կդատեն կամ չեն դատի
Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց․ նոր վարչապետը կլինի սոցիալիստ Պեդրո Սանչեսը
Գերմանիայի դատարանը երկարաձգել է Կառլես Պուչդեմոնի կալանքը
Գերմանական դատարանը այսօր կսկսի քննել Կարլես Պուչդեմոնի`Իսպանիա արտահանձնման հարցը
Կատալոնիայի խորհրդարանը բողոքարկել է Մադրիդի՝ տարածաշրջանային ճգնաժամի հաղթահարման միջոցառումները
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...