«Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ում է. Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը ԱԺ դահլիճում են
«Հայաստան» խմբակցության ղեկվար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Միյասյանն այսօր ներկա էին ԱԺ նիստին:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը ողջ գիշեր աշխատել է, խմբակցությունը հայտարարություն է տարածել:
«Այսօր խմբակցությունն ԱԺ-ում է, ես եւ խմբակցության ղեկավար պարոն Օհանյանը այստեղ ենք, որպեսզի առաջարկեինք այդ պահանջը, առաջարկը, որպեսզի ընթացիկ օրակարգերը մի կողմ մղվեն եւ քննարկվի ստեղծված իրադրությունը: Նաեւ այն անելիքները, որ մենք պետք է որպես պետություն իրականացնենք: Նաեւ մաքսիմալ բաց ու ոչ ժամկետային սահմանափակմամբ քննարկման ենթարկենք ստեղծված իրավիճակին հանգեցնող գործողությունները, այդ թվում նաեւ իշխանության պատասխանատվությունը, խաղաղության կեղծ օրակարգը, որ հանգեցրեց այս ամենին: Եվ շատ լավ կլինի, որ մենք նաեւ աշխատում ենք հայտարարության նախագծի վրա նույնպես, առաջիկայում այդ հայտարարությունը կատռաջարկենք, որպեսզի կարողանանք ԱԺ ամբիոնը լիարժեք օգտգործել բաց, հրապարակային անկեղծ քննարկումներ իրականացնելու եւ բոլորի պատասխանատվությունն ու անելիքները ֆիքսելու ուղղությամբ: Այո, զորակցությունը մեր զինված ուժերին մենք արտահայտել ենք, այս պահին էլ մեր օրակարգային հարցն է մեր պահանջ-առաջարկը ուժի մեջ է»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Մենք այո, պետք է լինենք միասնական, միասնական ձեւով աշխատենք: Ես ձեզ առաջարկեցի հայտարարության տեքստի հետ կապված մեզ հետ համագործակցել: Մենք բաց քննարկում ունենալու հնարավորությունը կունենանք: Ես նաեւ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ, որ ձեր խմբակցությունը եւս ներկա լինի դահլիճում, որպեսզի որեւէ մութ հարց չմնա, եւ ձեր ասած բաց քննարկումը տեղի ունենա»:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարելօ էր, որ ժամը 11-ին ԱԺ է գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ելույթ է ունենալու, պատասխանելու է պատգամավորների հարցերին: Իսկ մինչ այդ ԱԺ-ն կընդունի հայտարարություն, որը ներկայացրել է ԱԺ նախագահը:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս