ԱԺ-ում վարչապետի պաշտոնանկության համար անհրաժեշտ է 54 ձայն․ գործընթացը տևելու է 48-72 ժամ․ Իշխան Սաղաթելյան
Այս իշխանություններին հեռացնելու համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական և պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով, և այս ճանապարհով հաջողության կարող ենք հասնել բացառությամբ մի դեպքում համաժողովրդական լայն ճնշման միջոցով, այս մասին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը (ֆոտոռեպորտաժ)։
Նա նշեց, որ որպեսզի ԱԺ–ում վարչապետի հրաժարականի գործընթացը մտնի շրջանառության մեջ անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի քվեն՝ 36 ստորագրություն։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները դե ֆակտո ունեն 35 մանդատ։ Խորհրդարանում բուն պաշտոնանկության համար անհրաժեշտ է 50+1% ձայն, այսինքն՝ 54 պատգամավորի ձայն։
Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ պաշտոնանկության համար անհրաժեշտ է Սահմանադրությամբ նախատեսված երկու պայման՝ իրավաքաղաքական հիմքեր և վարչապետի թեկնածու։ «Իրավաքաղաքական հիմքերը ակնհայտ են»,–ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած նորմալ երկրում այս հիմքերը բավարար կլինեին վարչապետի պաշտոնանկության համար։ Սաղաթելյանն ասաց, որ վարչապետի պաշտոնանկության գործընթացը պետք է սկսել հնարավորինս շուտ, բայց ճիշտ ժամանակին, որպեսզի արդյունավետ լինի։
«Երբ մենք 36 ստորագրությունն ապահովենք, գործընթացը տևելու է 48-72 ժամ։ Այդ 72 ժամում մեզ անհրաժեշտ են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ 24-ժամյա ռեժիմով։ Ընդամենը 72 ժամ։ Եվ մենք այդ երեք օրվա ընթացքում ժողովրդի կամքը թելադրելով, ժողովրդի թեկնածուին ներկայացնելով միասին հեռացնելու ենք այս իշխանությանը»,– ասաց նա և հավելեց, որ գործընթացը չեն սկսելու զուտ սկսելու համար, քանի որ եթե հաջողության չհասնեն, ապա այդ գործիքակազմից օգտվել կկարողանան վեց ամիս հետո միայն։
Վաղն առավոտվանից սկսում ենք նախաձեռնություն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, վերլուծաբաններին, փորձագետներին, մտավորականներին, բոլոր կարող մարդկանց հետ սկսում ենք խորհրդակցություններ՝ 2 հիմնական ուղղությամբ՝ «Հայաստանը Նիկոլից հետո» զարգացման ծրագիր և շարժումն ավելի ընդլայնելու ուժ տալու իմաստով։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում