Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ
Հայաստան

Իշխանությունները նախկինում քրեորեն պատժելի արարքը փորձում է օրինական դարձնել. փորձագետը՝ ՊՆ-ի նախագծի մասին

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ Պաշտպանության նախարարության կողմից առաջարկվող նախագիծը, որով 4.5 ամիս պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլ անցնելուց հետո քաղաքացին կարող է վճարել 24 միլիոն դրամ եւ բանակից ազատվել, ամրագրում է սոցիալական անարդարության գաղափարը:

«Նախկինում եղել են մեծահարուստներ, որոնք փորձել են իրենց որդիներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից, բայց դա օրենքով ամրագրված չի եղել, եղել է քրեորեն պատժելի արարք: Հիմա օրենքով ամրագրում են, որ Հայաստանում ապրող 5000 ընտանիքներ կարող են իրենց որդիներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրթանեսյանը:

Ռազմական փորձագետի խոսքով՝ այս նախագիծը հակասում է Սահմանադրությանը, մյուս կողմից էլ այսօր Զինված ուժերը ունեն կենդանի ուժի պակաս:

«Եթե Զինված ուժերը չունենային կենդանի ուժի պակաս, ապա ինչու են 40-50 տարեկան եռամսյա հավաքներին մասնակցող տղամարդկանց տանում դիրքեր: Այդ հավաքները պետք է լինեն ուսումնավարժական, իսկ հիմա այդ հավաքները ոչ թե ուսումանվարժական կամ պատժիչ հավաքներ են, գիտենք, որ ընդդիրմադիր հայացքներ ունեցող ակտիվիստների են տանում, այլև դրանք զիված ուժերում անձնակազմի սուր դիֆիցիտը վերացնելու համար են»,- ընդգծեց Վրթանեսյանը:

Նրա կարծիքով՝ 4.5 ամիս պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլ անցնելը բավարար չէ ռազմական դրության ժամանակ այդ մարդկանց բանակ զորակոչելու համար:

Անդրադառնալով իշխանությունների կողմից հաճախ հնչող պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հայտարարություններին՝ Վրթանեսյանը ասաց, որ այդ հայտարարությունները մաս են կազմում Հայաստանի զինաթափման և Հայաստանի զինված ուժերի քայքայման գործընթացին:

«Այդ հայտարարությունները ամբողջությամբ պայմանագրային բանակ ստեղծելու մասին են: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ պայմանագրային բանակները չեն կարող ապահովել մի պետության անվտանգությունը, որի հարևանները անընդհատ սպառնում են այդ պետությանը: Որպես այդպիսին Ուկրաինայի փորձն է: Մենք ունենք կոնֆլիկտ, ամեն զիջումներից հետո մեծանում է թշնամու ախորժակը: Մենք պետք է ունենանք մեծ թվով ծառայած մարդիկ, որոնք անհրաժեշտության դեպքում կզորակոչվեն»,- ասաց նա:

Վրթանեսյանի դիտարկմամբ՝ ամբողջությամբ պայմանագրային բանակը Հայաստանի համար անընդունելի է:

«Եթե քեզ մոտ պարտադին զինծառայություն չկա, պայմանական եթե մենք ունեն 50 հազար պամանագրային բանակ, եթե մարտեր եղան, ապա մեկ շաբաթ անց առաջանալու է համալրման խնդիր, իսկ ումով են համալրելու այդ պրոֆեսիոնալ բանակը, եթե մարդիկ չեն ծառայել, չունեն այդ ռազմական գիտելիքները»,- եզրափակեց Վրթանեսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները նախատեսում են բարեփոխումներ իրականացնել բանակում եւ շարքային կազմի համար ստեղծել 24 մլն դրամի դիմաց ծառայությունից վաղաժամկետ ազատվելու (4,5 ամիս հետո) հնարավորություն։ Նշված գումարի չափը որոշվում է այն տրամաբանությամբ, որ մեկ ժամկետային զինծառայողի փոխարեն պայմանագրային զինծառայողից հինգ տարի ժամկետով կարող է գանձվել ամսական մինչեւ 400 հազար դրամ։