Էդգար Ղազարյանին ազատել են ՀՊՏՀ-ից.
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական եւ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ազատել աշխատանքից:
Լուրը Էդգար Ղազարյանը ստացել է այսօր: Այդ առիթով նա Aravot.am-ին ասել է. «Դասատախտակները երեկ են հրապարակել: Քիչ առաջ համալսարանի վարչական մասից փորձեցի ճշտել, թե վերջնականապե՞ս են դրանք հաստատվել, ասացին, որ ամբիոնը չի ներկայացրել ինձ որպես դասախոս՝ նոր ուսումնական տարում դասավանդելու համար: Պարզվում է, որ ՀՊՏՀ ղեկավարությունը, որը գտնվում է ապօրինի ընդհանուր կառավարման վիճակում, քանի դեռ համալսարանի կառավարման խորհրդում նախագահը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, որը համաձայն սահմանադրության, իրավունք չունի որեւէ այլ պաշտոն զբաղեցնել, այդ թվում՝ հասարակական հիմունքներով պաշտոն, բայց շարունակում է ապօրինաբար մնալ այդ երկու պաշտոններում, որտեղ համալսարանի ռեկտորը մարդ է, որը հայտնվել է գրագողության սկանդալային պատմությունների մեջ եւ ԲՈԿ-ի որոշմամբ զրկվել այդ գիտական աստիճանից գրագողության ապացուցված փաստերով եւ ԲՈԿ-ի նախագահի որոշումը չեղարկվել է միայն նախարար Արայիկ Հարությունյանի քաղաքական որոշմամբ, իսկ ռեկտորի ընտրության ամբողջ գործընթացը կասկածելի է իրավական իմաստով եւ գտնվում է դատարանում, որ համալսարանի կառավարման ամբիոնում ամբիոնի վարիչ էին ընտրել մի մարդու, որը ամբիոնի վարիչի թեկնածու լինելու իրավունք չուներ, ի վերջո, որոշել են ինձ հեռացնել վերջնականապես համալսարանից, որտեղ ես դասավանդում եմ 20 տարուց ավելի: Ընդ որում, վեց տարի եղել եմ համալսարանի ռեկտորատի եւ գիտական խորհրդի անդամ, չորս տարի՝ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն: Ի դեպ, այդ մասնաճյուղն էլ, որն ստեղծվել է իմ ջանքերով, այս տարի են որոշել փակել»:
Էդգար Ղազարյանը նշել է, որ ինքն աշխատում էր կես դրույքով եւ ծանրաբեռնված էր լսարանային ժամերով, դիպլոմային, մագիստրոսային աշխատանքների ղեկավարումով, մագիստրատուրայի կրթական մոդուլների դասավանդմամբ, որոնց հեղինակն ինքն է եւ միայն ինքն է դասավանդել:
«Փաստորեն, ինձ զրկել են իմ հայրենի բուհում, որտեղ սովորել, աշխատել եմ երկար տարիներ, անգամ ուսանողների հետ շփվելու եւ դասավանդելու հնարավորությունից»,- ասել է Էդգար Ղազարյանը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում