Արցախին կապող ճանապարհը ավելի հարմար էր Տեղ գյուղի տակով անցներ, ոչ թե Կոռնիձորի, բայց չհամաձայնվեցին. Ղուլունց
Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը կառուցման համար Տեղ-Կոռնիձոր հատվածում աշխատում է երեք շինարարական կազմակերպություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը` նշելով, որ ամեն շինարարական կազմակերպություն իրականացնում է կոնկրետ ճանապարհատվածի շինարարությունը:
«Ամսի1-ից սկսել են աշխատանքները, ընթանում են մեծ թափով: Նախագծման աշխատանքների ժամանակ մենք իրենց ասել էինք , որ ավելի լավ տարբերակ կա, որը անցնում ոչ թե Կոռնիձորի տակով, այլ Տեղ գյուղի տակով, որը ավելի հարմար էր, հարթ էր, բայց չգիտեմ նախագծողները ինչի հիման վրա են նման որոշում կայացրել ու Կոռնիձորի մոտով են որոշել, բայց ավելի լավ տարբերակ էր մեր առաջարկածը»,-ասաց նա:
Համայնքապետի խոսքով` մինչեւ դեկտեմբեր աշխատանքների 80 տոկոսը ավարտված կլինի, քանի որ լայն թափով են ընթանում աշխատանքները:
Նշենք, որ Բերձորն ու Աղավնոն հակառակորդի վերահսկողության տակ անցնելուց հետո, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է միանալու Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը