Իտալական թանգարանում անծանոթը հարձակվել է Հիտլերի կտավի վրա
Իտալական Սալո քաղաքում «Խենթության թանգարան» խորագրով ցուցահանդեսի ժամանակ անհայտ անձը, «սրիկա՛» բղավելով, հարձակվել է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի կտավի վրա:
Ինչպես նշում է lenta.ru-ն, հարձակվողը փորձել է պտուտակահանով ծակել կտավը:
Անվտանգության ծառայության աշխատակիցները նրան հեռու են տարել կտավից, ինչից հետո նա անհետացել է: Աղբյուրը մանրամասնում է, որ Հիտլերի վրձնին պատկանող կտավը չնչին վնաս է կրել:
Հայտնի է, որ կտավի տերը Գերմանիայից մասնավոր հավաքորդ է: Նշվում է, որ միջադեպից հետո նա ոստիկանություն չի դիմել:
Հունիսին հաղորդվել էր, որ Հիտլերի նկարած կտավները վաճառքի են հանվել Գերմանիայում: Ընդհանուր առմամբ, վաճառքի էր հանվել 14 կտավ, որոնց մեծ մասի վրա ֆյուրերի ինքնագիրն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է