Ռուսաստանը 1000 անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագիր է կնքել Իրանի հետ․ ԶԼՄ
Իրանն ու Ռուսաստանն ընդլայնել են իրենց ռազմավարական համագործակցության մակարդակը տարբեր ոլորտներում։ Իսկ բոլորովին վերջերս տիեզերքում, երբ ռուսական հրթիռը Ղազախստանի ռուսական տիեզերակայանից ուղեծիր դուրս բերեց իրանական արբանյակը, գրում է վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Էլայջա Ջ․ Մագնյեն:
«...Ավելին, Ռուսաստանը Իրանի հետ 1000 անօդաչուների գնման պայմանագիր է կնքել այն բանից հետո, երբ Իրանը մի քանի ինքնաթիռ եւ տրենաժոր է մատակարարել, որոնց վրա ռուս սպաներ են մարզվել. նրանք հաջողությամբ օգտագործել են առաջին անօդաչուները Ուկրաինայում։ Այս քայլը աննախադեպ է համարվում Իրանից անօդաչուներ գնող գերտերության համար: Թեհրանը դա համարում է իր առաջադեմ եւ արդյունավետ ռազմական արդյունաբերության ճանաչում, որը ձեռք է բերվել չնայած Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի 43 տարվա պատժամիջոցներին:
Վերջին տասնամյակում Ռուսաստանը մեծ ուշադրություն չի դարձրել անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությանը եւ համարժեք ներդրումներ չի կատարել։ Փոխարենը Մոսկվան կենտրոնացել է հիպերձայնային հրթիռների մշակման վրա, որոնց հաջողվել է հասնել այս տեխնոլոգիայի օպերատիվ մակարդակի՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից։ Ռազմական զարգացման հարցում Ռուսաստանի հետաքրքրությունը կենտրոնացած է միջուկային մարտագլխիկներով ռազմավարական հրթիռների վրա այն դեպքում, երբ իրականում անօդաչու սարքերն են դարձել անհրաժեշտություն յուրաքանչյուր բանակի համար։
Իրանը նաեւ մշակել է իր հեռահար եւ բարձր ճշգրտությամբ հրթիռները՝ մինչեւ 2000 կմ հեռահարության հասնելու համար, եւ դրանք հաջողությամբ օգտագործվել են Իրաքում ու Սիրիայում տարբեր թիրախների դեմ: Սակայն, ինչպես տեսնում ենք, Թեհրանը նույնպես կենտրոնացել է դրոնների արդյունաբերության ինտենսիվ զարգացման վրա։ Թեհրանը դրանք օգտագործել է Սիրիայում եւ փոխանցել իր դաշնակիցներին Լիբանանում, Սիրիայում, Իրաքում ու Եմենում, ինչպես նաեւ փորձը կիսել է Գազայի պաղեստինցիների հետ:
Իրանում լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ «Ռուսաստանի նման գերտերության կողմից անօդաչու թռչող սարքերի գնումը իրանական արդյունաբերության որակն ու զարգացումը հաստատող կարեւոր ցուցանիշ է, որը կարողացել է արտադրել ամենաառաջադեմ անօդաչու թռչող սարքերը, ինչպիսիք են Shahid 129-ները, որոնք կարող են թռչել ավելի քան 24 ժամ: Հենց դա է գրավել Ռուսաստանին, հատկապես Ուկրաինայի պատերազմում դրանց օգտագործման համար»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը