Սեպտեմբերի 21–ին Նիկոլ Փաշինյանը այլեւս չպետք է լինի ՀՀ վարչապետ. Էդգար Ղազարյան
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ստեղծում է նոր շարժում: Այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ «Անկախության շարժումը» պետք է սկսվի օգոստոսի 23-ին և ավարտվի սեպտեմբերի 21-ին: Հենց այդ օրն էլ, ըստ Ղազարյանի, Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է լինի Հայաստանի վարչապետ: Ղազարյանը ներկայացրեց է այն մարտավարությունը, որով հնարավոր կլինի հասնել Փաշինյանի հրաժարականին. «Առաջինը՝ նրա գիտակցված հրաժարականն է: Մենք պատրաստ ենք նրան բացատրել, որ նա մեր ժողովրդի ամենամեծ թշնամին է, հնարավոր է՝ հասկանա։ Երկրորդը իրավական ճանապարհն է: Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ դրվագներով իրականացրել է պետական դավաճանություն, և գլխավոր դատախազը որևէ քայլ չի իրականացրել նրան որպես մեղադրյալ ներգրավվելու և ձերբակալելու ուղղությամբ: Երրորդը ԱԺ-ի 1/3-րդի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն է»:
Էդգար Ղազարյանը հավելեց, որ թեև երկու ընդդիմադիր խմբակցությունները չեն հայտարարել իրենց վարչապետի թեկնածուի մասին, բայց ինքն ունի գաղափար, որը, սակայն, չբարձրաձայնեց՝ նշելով, որ պետք է քննարկվի վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը խորհրդարան տանող երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ: Նա հավանական համարեց այն, որ իշխանական պատգամավորները անվստահություն կհայտնեն Նիկոլ Փաշինյանի դեմ: «Երբ մեր թեկնածուով կգնանք Ազգային Ժողով, այնտեղ կլինի մեր վերջին հանրահավաքը, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են, որ այս իշխանությունը փոխվի, պետք է մեկ անգամ իրենց նեղություն տան»,-ասաց Ղազարյանը:
Ղազարյանը նշեց, որ նախատեսում են երեք հանրահավաք անցկացնել: Առաջինը՝ օգոստոսի 23-ին, երկրորդը սեպտեմբերի 2-ին «Դիմադրություն» շարժման հանրահավաքն է, և երրորդը՝ սեպտեմբերի 21-ին՝ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու նախաձեռնության քննարկման ժամանակ՝ ԱԺ բակում: Ղազարյանը վստահեցրեց, որ նոր շարժումը «Դիմադրություն» շարժման հետ կապ չունի: Նրա խոսքով՝ նոր շարժումը չի հակադրվում այն գործողություններին, որը իրականացնելու են «Դիմադրություն» շարժման գործընկերները:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ