Էդմոն, Նիկոլը որոշել է, հանգիստ նստի տեղդ. Արսեն Բաբայան
Էդմոն, Նիկոլը որոշել է, հանգիստ նստի տեղդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա նաեւ նշել է. «Այպես, Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում պատրաստվում է մեծ սպառնալիքներով նոր պայմանավորվածություններ հաստատել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Դրանց նախնական ծավալների մասին վաղուց ենք նշել․ Սյունիքի միջանցք, անկալվների հանձնում և այլն։
Ունեցածս ծանրակշիռ տեղեկությունների համաձայն այդ հակահայ պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը որոշել է միայնակ չկրել և մեղքը բաշխելու համար նա մոտ ապագայում ձևավորելու է նոր՝ համաձայնության կառավարություն, որին մաս են կազմելու 4-ից 5-ը կուսակցություններ։ Այդ կուսակցություններից մեկը Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավորն» է, իսկ Էդմոնն էլ ձգտում է արտաքին գործերի նախարարի պաշտոնին։ Միայն դրանով է պայմանավորված, որ Էդմոն Մարուքյանը իրենց իշխանության հետևանք հանդիսացող վերջին ռազմական գործողությունները փորձում է փաթաթել քաղաքական ընդդիմության ուսերին։ Հենց դա է պատճառը, որ Էդմոնի վերջին գրառման մեջ այնքան անտրամաբանական մտքեր են արտահայտվել, որ կարդալուց դրա հեղինակին սկսում ես կարեկցանքով վերաբերվել։
Նիկոլի հատուկ հանձնարարությունները կատարող Էդմոն Մարուքյանը որոշել է «վաստակել» արտաքին գործերի նախարարի պաշտոնը և դրանով է պայմանավորված, որ այս օրերին կրկին ակտիվացել է և իր վրա է վերցրել իշխանության ամենակեղտոտ գիծը։ Նա ընդդիմությանը փորձում է վերագրել այնպիսի երևույթներ, որոնց ծնողներն են ինքն ու Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, հանրահայտ է, որ նրանց քաղաքակա-սեռական կապից է առաջացել 44-օրյա պատերազմի այն հետևանքները, որոնց տակից ամբողջ ազգին չի հաջողվում դուրս գալ։ Նրանց այլասերված քաղաքական հարաբերություններից են առաջացել այս օրերին սահմանում տիրող լարվածության անդառնալի հետևանքները։ Եվ, վերջապես, նրանց քաղաքական բարոյազրկման հետևանքն է այն, որ շուտով Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունը մաս կկզամի կառավարությանը։
Էդմոն, կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ Նիկոլ Փաշինյանը գոհ է կատարածքդ աշխատանքից, անձամբ կարդացել է ֆեյսբուքյան վերջին գրառումդ և վրջնականապես որոշել է, որ հենց քեզ է նշանակելու արտաքին գործերի նախարար։ Արդեն կարող ես հանգիստ նստել տեղդ, հանգիստ նստի տեղդ:
Էդմոն․․․ Ալենի ականջը կանչի...


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ