ՀՀ կառավարության կողմից նման վարքագծի շարունակությունը կարող է կործանարար լինել. հայտարարություն
Հայաստանյան 4 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակին:
Հայտարարությունում ասվում է. «Ս.թ. ապրիլից սկսած դոլարի փոխարժեքի սրընթաց անկումը, որը կրիտիկական սահմանի հասավ հունիս ամսին, անհաղթահարելի խնդիրներ է առաջացրել Հայաստանի տնտեսության համար ողնաշար հանդիսացող արտահանող կազմակերպություններից շատերի մոտ։ Նախորդ ամիսների ընթացքում ընկերությունների մեծ մասը չվերականգնվող վնասներ են կրում, որի պատճառով նրանցից ոմանք գտնվում են կործանման եզրին։
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ վնասները վերաբերում են ոչ միայն ընկերությունների եկամուտին, այլև շուկաների, հաճախորդների ձեռքբերման երկարամյա ջանքերն ի չիք դարձնելուն։
Միաժամանակ նախորդ ամիսներին ոլորտային ասոցիացիաները խնդիրը ներառել են ՀՀ կենտրոնական բանկի և կառավարության օրակարգ, տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, քննարկվել են բազմաթիվ հնարավոր լուծումներ, սակայն դրանք մնացել են խոսակցությունների մակարդակում։
Ստեղծված իրավիճակում հայտարարում ենք, որ՝
ՀՀ կառավարության կողմից նման վարքագծի շարունակությունը կարող է կործանարար լինել Հայաստանի տնտեսության համար՝ առաջացնելով նոր անկանխատեսելի ռիսկեր։
Պահանջում ենք, որպեսզի շտապ քայլեր ձեռնարկվեն ընկերությունների վնասների փոխհատուցման, նրանց կենսագործունեության ապահովման ուղղությամբ։
Տեսական քննարկումներից անմիջապես անցնել գործնական մեխանիզմների ներդրման։
Ներդրվող գործիքակազմը պետք է հետադարձ վերաբերվի ս.թ. ապրիլ ամսվանից ընկերությունների կողմից կրած վնասներին։
Պատրաստակամություն ենք հայտնում առավելագույն մասնակցություն ունենալ անհրաժեշտ լուծումների մշակման և ներդրման աշխատանքներում։
Անհրաժեշտ գործիքների (միջոցառումների ծրագիր) ներդրման շտապ գործընթաց չլինելը կամ դանդաղությունը լի է տնտեսության համար անկանխատեսելի հետևանքներով։
Բիզնես ասոցիացիաներն այսօրվանից ձևավորում են կոալիցիա՝ այս և այլ կարևոր թեմաների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար։ Կոալիցիայի հաջորդ նիստը նշանակված է ս.թ. օգոստոսի 9-ին։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
ՏՀՏ գործատուների միություն
Հայաստանի գործատուների հանրապետական միություն
«Մանթաշյանց» գործարարների միություն


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ