Լավրովը հայտարարել է Սիրիայում ԱՄՆ «մահացու վտանգավոր սադրանքների» մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Աշ Շարք Ալ Ասուաթ» պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ռուս զինվորականների համար «մահացու վտանգավոր սադրանքներ» է կազմակերպում: Հարցազրույցի տեքստը հրապարակվել է ԱԳՆ կայքում:
«Սիրիայում ԱՄՆ ենթակայության ներքո գտնվող զորքերի հետ կապված մեծ թվով հարցեր կան: Մերթ իբր պատահաբար հարվածում են Սիրիայի ԶՈւ-ին, որից հետո ԻԼԻՊ-ականները հարձակման են անցնում, մերթ ուրիշ ահաբեկիչների են «դրդում» ռազմավարական կարեւոր օբյեկտների վրա հարձակվել, որտեղ վերականգնվել է Դամասկոսի օրինական իշխանությունը, մերթ մեր զինծառայողների դեմ մահացու վտանգավոր սադրանքներ են կազմակերպում»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ «երկու հատակի» բացակայությունը Սիրիայում ռուսական քաղաքականության առավելությունն է, եւ հայտարարել սիրիական գործողությունններում ռուս զինվորականների մասնակցության արդյունավետության մասին:
«Իսլամական պետությունը» «ցրվեց» հենց ռուսական ՕՏՈւ-ի եւ Սիրիայի բանակի ճնշման ներքո»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի