Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին Շիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխությունները Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան Հայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներին Մարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմ Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք Չնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումը

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասինՇիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխություններըՀրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաԻրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FTԵրևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. ՊապիկյանՀայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինՄարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՉնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումըԻսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործովԵվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունՄոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ MoldpresՍեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնըԹեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպանՀուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿՀուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումըԵրևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններումԱնդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համարԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետներիՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՄամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըՎարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետՆերգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներինՔննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունըԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքինՔննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունըՀութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկումԴադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճիցԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներիԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալԲնապահպանական նորմերի պահանջների չկատարման դեպքում շինաշխատանքները կկասեցվենԱդրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. ԶախարովաՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿՍուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում«Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկԹրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street JournalԱմենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո
Հայաստան

«Խաղաղության դարաշրջանի» արյունոտ ուրվականը

Երբ հայտարարվեց, որ լինելու է «խաղաղության դարաշրջան» և «ապագա կա ապագա», դա նշան էր, որ լինելու է ճիշտ հակառակը։ Եվ եղավ։

Օրվա իշխանությունը «խաղաղության դարաշրջան» է խոստացել հետևյալ բանաձևերով՝

1․Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, տնտեսական հրաշք,

2.Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնություն, սահմանազատում, սահմանագծում, կոմունիկացիաների բացում, տնտեսական հրաշք։

Երկու դեպքում էլ «տնտեսական հրաշքի» նյուվասյուկիստական խոստումը կար, որպեսզի պողոսների ստամոքսային բնազդը գերակայեր պետության գաղափարին։

Այդ կետերի գինն էլ է սահմանվել։ Թուրքիայի մասով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից փաստացի հրաժարում։ Ադրբեջանի մասով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»։

Այլ դետալներ էլ կան գնային քաղաքականության մեջ, բայց հիմնականը սա է։

Ադրբեջանն ու Թուրքիան մեծ գնի մեջ պահանջում են նաև «Զանգեզուրի միջանցքը», «անկլավները» և ընդհանրապես՝ Սևանն ու Երևանը։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեզ ամուր նյարդեր են պետք, որպեսզի երբ մեզ վրա թքում են, մենք ասենք՝ անձրև է գալիս, երբ մեզ սպանում են, մենք ասենք, որ դա խաղաղության նախանշանն է։ Այլ կերպ ասած՝ նա հայ ժողովրդին առաջարկում է ավելի խաղաղասեր դառնալ Ադրբեջանի ու Թուրքիայի աճող ագրեսիվության դիմաց։ Ու որքան շատ է պաշտոնական Երևանը խոսում խաղաղությունից, այնքան շատ է սկսում կրակել Բաքուն ու այնքան կոշտ են դառնում Անկարայի նախապայմանները։

«Խաղաղության դարաշրջանը» թարգմանաբար նշանակում է պատերազմ, պարտություն, կորուստներ, մահեր։ Փաշինյանն առաջարկում է ձեռքերը վեր պարզած ու բաց ձեռքերով ընդառաջ գնալ թուրք–ադրբեջանական օրակարգին ու ․․․ հույս ունենալ, որ թշնամիները բարի կգտնվեն։

Նիկոլ Փաշինյանը հիմա փոխել է իրեն քվե տված քաղաքացիների հետ պայմանագրի պայմանները։ Ասում է՝ 2021–ի արտահերթ ընտրությունների ժամանակ ես ձեզ խաղաղություն ու բարգավաճում էի խոստացել՝ Ադրբեջանին ու Թուրքիային արվելիք զիջումների դիմաց, բայց ասեմ, որ զիջումները երաշխիք չեն խաղաղության, բայց ․․․ ամեն դեպքում պետք է զիջեմ։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն իր էլեկտորատին ու ՀՀ քաղաքացիներին ասում է, որ ապագա չկա ու ինքը ժամանակ է ձգում, որպեսզի ՀՀ քաղաքացիներն արագ տարհանվեն Հայաստանից։ Ինքն այդ ընթացքում մսխում է ՀՀ բյուջետային ու այլ միջոցները, նպաստում սեփական շրջապատի ոչ թավշյա հարստացմանը՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը թողնելով Ռուսաստանի ու Իրանի վրա և անձնական–իշխանական հարցերով ապավինելով Թուրքիայի բարեհաճությանը։

Իսկ սահմանին ու Արցախում կրակում են։ «Խաղաղության դարաշրջանի» արյունոտ ուրվականն է պտտվում Հայոց աշխարհում։ Նիկոլի «խաղաղասիրությունը» մահաբեր է։

Հ․Գ․։ ՔՊ–ականները և հատկապես դրա օտարերկրյա գործակալական թևի ներկայացուցիչները հիմա մի թեզ են շրջանառում, թե բա՝ 30 տարի առաջ սխալվել ենք, որ Արցախի հետևից ենք ընկել, թե բա՝ Ղարաբաղյան 1–ին պատերազմում հաղթանակն էլ անիմաստ էր, պետք էր մտնել Թուրքիայի ու Ադրբեջանի տակ ու լավ ապրել։ Այսինքն՝ «մենք ոչինչ ենք ու զոհվել ենք հանուն ոչնչի»։ Գործակալները «հիմնավորվում» են անվերջ զիջումների գնալու անհրաժեշտությունը՝ «հանուն կյանքի»։

Եվ այսպիսի ձևակերպումներ է օգտագործում ու կյանքի անգինությունից խոսում մահաբեր նախարարը, ով Ադրբեջանի հետ սինքրոն է աշխատում․ դրանք դրսին են կրակում, սա թիկունքից է հարվածում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից