Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հարեվաններ

Ինչպես է Թուրքիան ոչնչացրել իր պատմական արխիվներն ու փաստաթղթերը կամ ձերբազատվել դրանցից

Թուրքիան փորձում է ոչնչացրել իր պատմական արխիվներն ու փաստաթղթերը կամ ձերբազատվել դրանցից: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նրա հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.

«Մի քանի տասնամյակ շարունակ թուրքական կառավարությունը եւ նրա քարոզիչները հայտարարում են, որ պետական փաստաթղթերը, մասնավորապես Օսմանյան արխիվները, ամբողջովին բաց են եւ հասանելի ամբողջ աշխարհի ցանկացած հետազոտողի համար:

Սակայն թուրք պաշտոնյաներն ու նրանց կողմնակիցները լռում են այն մասին, որ Օսմանյան արխիվների բազմաթիվ փաստաթղթեր հեռացվել, ոչնչացվել, վաճառվել կամ մշակվել են: Բացի այդ, որոշ գաղտնի արխիվներ դեռ փակ են օտարների համար:

Անցյալ ամիս թրքուհի լրագրող Ուզայ Բուլութը PhilosProject.org կայքում մի բացահայտող հոդված տեղադրեց՝ «Թուրքիան առանց գրաքննության. գրաքննության եւ արգելքների պատմություն» վերնագրով՝ մի քանի հարյուրամյակների անցյալ ունեցող թուրքական արխիվների եւ փաստաթղթերի կարգավիճակի վերաբերյալ: Բուլութը ազատ է նման գաղտնիքներ բացահայտելու հարցում, քանի որ նա այլեւս չի ապրում Թուրքիայում եւ այժմ հաստատվել է Վաշինգտոնում:

Այսօր Թուրքիայում պետական պատվերով արգելափակված է Վիքիպեդիայի կայքը, քանի որ Վիքիպեդիան հրաժարվել է ջնջել այն հոդվածները, որոնք բացահայտում են, որ թուրքական իշխանությունները աջակցում են Իսլամական պետության ահաբեկիչներին: Բացի այդ, Թուրքիայի կողմից արգելափակվել են 127 հազար կայքեր եւ 95 հազար անհատական վեբ կայքեր, տեղեկացնում է լրագրող Բուլութը:

Այսօրվա հազարավոր կայքերի արգելումը շարունակությունն է Օսմանյան սուլթան Բայազիդ II- ի 1485-ի հրամանագրի, որով մահապատժի էին դատապարտվում բոլոր նրանք, ովքեր գրքեր էին տպագրում թուրքերեն կամ արաբերեն լեզուներով: Այդ արգելքը մնաց ավելի քան երկու դար, հայտնում է Բուլութը: «Այդ արգելքը պատմաբանների կողմից լայնորեն վկայակոչվում է որպես իսլամի մտավոր եւ գիտական փլուզման հիմնական պատճառներից մեկը արդյունաբերական հեղափոխության արշալույսին»:

Թուրքիայի Հանրապետությունը 1923-ից ի վեր, իր հիմնադիր Քեմալ Աթաթուրքի օրոք, շարունակեց գրաքննության ավանդույթը՝ արգելելով «առնվազն 130 թերթ, ամսագիր եւ գիրք՝ ըստ Մուստաֆա Յիլմազի եւ Յասմին Դորենի «Գրաքննությունը հանրապետական ժամանակաշրջանում (1923-1973)» գրքի»: Բուլութի տեղեկացմամբ, Թուրքիայի երկրորդ վարչապետ Ադնան Մենդերեսը, 1950-60-ական թվականներին արգելեց 161 հրատարակություն:

Վերադառնալով արխիվային գրաքննությանը, Բուլութը մեջբերել է թուրք հրեա պատմաբան Ռիֆաթ Բալիին, որը «բացատրում է մշակված կամ ոչնչացված պետական արխիվների պատմությունը իր 2014 թ. գրքում՝ «Թալանի ոչնչացման պատմությունը. տպագրված կամ գրված բառեր, մեռած տառեր, արխիվները դեն են նետել (կամ վաճառել) որպես թափոններ» ….Շատ կուսակցությունների, սենատի եւ մի քանի այլ կառավարական կամ ոչ կառավարական հաստատությունների արխիվներ կամ փակ են հանրային օգտագործման համար կամ այլեւս գոյություն չունեն»: Ըստ Բալիի՝ «Թուրքիայում կուսակցությունների արխիվները փակվել են 1980 թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման ժամանակ եւ ուղարկվել SEKA (ցելյուլոզի եւ թղթի գործարաններ), որպես թղթի թափոն»:

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) արխիվն ամենակարեւորն է, քանի որ այն հանրապետության հիմնադրման տարիների կուսակցությունն է: Ինչպես Բալին է գրում. «Ոմանք ասում են, որ այն [արխիվը] այրվել է, իսկ ոմանք՝ որ այն դեն է նետվել սեպտեմբերի 12-ին: Մի քանիսն էլ պնդում են, որ դրանք դեն չեն նետվել, այլ այստեղ են: Այսպիսով, այսօր դա առեղծված է: Արխիվի մեծ մասը գոյություն չունի»:

Բացի այդ, Բալին տեղեկացրել է, որ «նախագահության, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) եւ Ներքին գործերի նախարարության արխիվները փակ են»: Հետաքրքիր է, Բալին գրի է առել մի տարօրինակ պատմություն, թե ինչպես են «1998 թ. Անկարայում արտգործնախարարության գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել թափոններ վաճառողի մոտ: Նախարարությունը նրան վաճառել էր 15 երկաթյա չհրկիզվող պահարաններ: Հետո պարզվել է, որ նախարարությունն այդ պահարանները վաճառել էր շենքի ներսում ազատ տարածքների բացակայության պատճառով, նույնիսկ առանց նայելու, թե ինչ կար դրանց մեջ»:

Բալին իր գրքում բերում է նաեւ կարեւոր փաստաթղթերի ոչնչացման այլ օրինակներ.

– «Թուրքիայի պատմության ինստիտուտի փաստաթղթերից շատերը, ներառյալ Աթաթուրքի մի նամակ, ոչնչացվել են».

– «1961 թ. Սահմանադրությամբ ստեղծված Սենատի նիստերի բոլոր արձանագրությունները, որ ակտիվ էր մնացել մինչեւ 1980 թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջումը, ուղարկվել էին Ցելյուլոզի եւ թղթի գործարաններ (SEKA)».

– «Երբ Կրոնական հարցերի (Դիյանեթ) պետական ֆինանսավորմամբ նախագահությունը 1965 թ. տեղափոխվեց մի նոր շենք, նրա ղեկավարությունն ասաց, որ «հին փաստաթղթերը չեն տեղավորվում նոր շենքի մեջ» եւ արխիվի փաստաթղթերից մի մասը ուղարկեց SEKA».

– «Երբ 1980-ական թվականներին SEKA-ում թղթի պակաս առաջացավ, պետական կառույցներին կոչ արվեց իրենց հին թղթերն ուղարկել գործարան: Այսպիսով, շատ արխիվներ ինստիտուցիոնալ մակարդակով ոչնչացվեցին».

– 2013 թ. Թուրքիայի ազգային գրադարանի հունարեն, եբրայերեն եւ ասորերեն լեզուներով հին գրքերը տոննաներով վաճառվեցին, պատճառաբանելով «որ չկային գրադարանավարներ, որոնք կարող էին կարդալ այդ լեզուները»:

Որպես հետաքննող լրագրող Ուզայ Բուլութը եզրակացրել է. «թուրքական հասարակությունից թաքուն պահված այսքան շատ տեղեկատվության միջոցով, թուրքական քարոզչությունը ստեղծել է այնպիսի զանգվածներ, որոնք կուրորեն հետեւում են ցանկացած պետական իշխանության, որոնք կորցրել են բարոյական կողմնացույցը եւ երբեք չեն առարկել կամ արտահայտվել, նույնիսկ երբ ականատես են եղել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, որոնք չեն հարգում հայացքների տարբերությունը կամ այլակարծության իրավունքը, եւ պետք է ասել՝ որոնք առաջ են շարժվում պատմության ծայրահեղ սխալ տարբերակով»:

Հաջորդ անգամ, երբ թուրքական կառավարության քարոզիչները գրեն, որ «մեր արխիվները բաց են», դուք կարող եք նրանց ուղարկել այս հոդվածի պատճենը. այնտեղ գտնվող նշանավոր թուրք լրագրող Ուզայ Բուլութի բացահայտումները կփակեն նրանց բերանները:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

NEWS.am