Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է Արքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա Հորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանա Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026 Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը

Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել էԱրքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ ԲրիտանիաՀորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանաՎրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՍերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվելՌուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԿիևինԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակՀաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասինՇիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխություններըՀրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաԻրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FTԵրևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. ՊապիկյանՀայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինՄարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՉնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումըԻսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործովԵվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունՄոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ MoldpresՍեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնըԹեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպանՀուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿՀուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումըԵրևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններումԱնդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համարԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետներիՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՄամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըՎարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետՆերգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներինՔննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունըԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքինՔննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունըՀութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկումԴադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճից

«Սա հանցագործ խմբավորում է, որի մեջ մտնում է նաև քաղաքապետարանը». Ասուլիսից հետո Կինոյի տան բակում միջադեպ եղավ

Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանը անտեսում են Վարչական դատարանի որոշումը, որով կասեցվել է Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

Հակառակ մայիսին կայացված դատական ակտին, շինարարությունը շարունակվում է, մասնավորապես՝ բետոնապատման աշխատանքները, որի ընթացքում կատարվել է նաև ծառահատում. «Երեկ ես քաղաքապետին պատահական տեսա Կինոյի տանը, եկել էր Միքայել Պողոսյանի ֆիլմը նայելու, ասացի, որ դա հանցագործություն է, և դուք իրավունք չունեք նման վատ հետք թողնել պատմության մեջ, երբ Մալյան թատրոնի, կինոմիության, կինոթանգարանի, ֆիլմադարանի կողքին կառուցում եք մի աղտոտ գարեջրատուն: Եթե կառուցապատողը նորմալ մարդ լիներ, ունենալով գարեջրատների մեծ ցանց, չէր պնդի, որ այս մշակույթի կենտրոնում կառուցվի ևս մեկ գարեջրատուն, հայտարարի, որ մեզ այստեղից հեռացնելու են: Ցավոք, մշակութային օջախները մեծ հարվածի տակ են, որովհետև մարդիկ մտածում են, թե մշակութային օջախները շատ շտապ պետք է վերածել կաֆեների և ռեստորանների»,- ասաց Կինոգործիչների միության նախագահը:

Հարություն Խաչատրյանի խոսքով, քաղաքապետարանը պետք է երջանիկ լիներ, որ քաղաքում կա նման հնարավորություն, բայց շատ տգեղ միջոցներ է ձեռնարկել, որովհետև պաշտպանում է բակում գարեջրատուն կառուցող հանցագործներին` կեղծված փաստաթղթերով:

Նա ընդգծեց, որ իրենք իրավական բոլոր հիմքերն ունեն հաղթած համարվելու համար. «Մենք չենք լռելու, կինեմատոգրաֆիստները պատրաստ են միջազգային բոլոր իրավաբանական հիմնարկներով անցնել, որովհետև սա հանցագործություն է նման լուրջ կենտրոնի հանդեպ: Արդեն 4-5 տարի է` մեծ ներդրումներ ենք անում, բարձիթողի մնացած Կինոյի տունը դարձել է լուրջ միջազգային մշակույթի կենտրոն»:

Կինոգործիչների միության նախագահն ասաց, որ նամակ են ուղղել ՀՀ վարչապետին, որն իրենց վերջին հույսն է. «Մենք այսքան պայքարում ենք, բայց արի ու տես, որ քաղաքապետը գրավոր դիմել է գործը կարճելու համար, ինչը նշանակում է թույլ տալ, որ գարեջրատուն կառուցողներն անեն ինչ ուզում են»:

Կինոգործիչների միության նախագահը փաստում է. «Եթե մենք չենք կարողանում մեր տան մեջ մեր մշակութային օջախները պաշտպանել, այդ դեպքում օտարներից ի”նչ պահանջել»:

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանն էլ հավելեց. «Այսքանից հետո ոչինչ չի կասեցվում, ի՞նչ անենք, վեր կենանք գնանք ինքնահրկիզում անե՞նք, ծայրահեղ միջոցների դիմենք: Մարդկանց ուշադրությունը գրավելու համար ամիսը մեկ ասուլիս ենք հրավիրում, աղմուկ ենք բարձրացնում, ինչքա?ն կարելի է այսպես շարունակել»:

Ասուլիսից հետո, երբ լրագրողներին հրավիրեցին Կինոյի տան ներքին բակ՝ ցույց տալու արդեն բետոնապատած տարածքը, տեղի ունեցավ միջադեպ։

«Հենց հիմա լքեք տարածքը, սա իմ սեփական տարածքն է և շինարարությունն էլ կասեցված չի»,- բարձր տոնով դիմեց կինոգործիչներին սեփականատեր ներկայացած Հրաչյա Ատոմյանը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կդիմի ոստիկանություն։

Երբ Կինոգործիչների միության փաստաբանը փորձեց ապացուցել, որ ըստ դատարանի որոշման՝ դա իրենց տարածքն է, սեփականատեր ներկայացող անձը ցույց տվեց մեկ այլ որոշում, ըստ որի շինարարությունը կասեցված չի, որի մասին, պարզվում է, փաստաբանը չգիտեր։

«Կարծում եմ՝ համոզվեցիք, որ սա հանցագործ խմբավորում է, որի մեջ մտնում է նաև քաղաքապետարանը»,- միջադեպից հետո լրագրողներին ասաց Հարություն Խաչատրյանը։

Նրա բառերով՝ մնում է միայն դիմել միջազգային ատյանների, քանի որ այլևս հույս չունի, որ քաղաքապետարանը ուշքի կգա, քանի քաղաքապետը նույնն է։