Բրիտանիայում կսահմանափակվի ծծմբական թթվի վաճառքը
Մեծ Բրիտանիայում ծծմբական թթվի վաճառքը կսահմանափակվի՝ հաշվի առնելով դրա օգտագործումը ինքնաշեն պայթուցիկ նյութերում: Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ամբեր Ռադը, հաղորդում է Metro-ն:
Նրա խոսքով՝ ծծմբական թթվի վաճառքը խիստ կսահմանափակվի, բացի այդ կարգելվի առանց հարգելի պատճառի ագրեսիվ քիմիական նյութերով հասարակական վայրեր այցելել:
«Մենք մտադիր ենք թույլ չտալ երեխաներին համացանցով դանակներ ձեռք բերել, եւ արգելել առանց ծանրակշիռ հիմքերի թթու պահել իրենց մոտ», - ասել է նա: «Կարգելվի նաեւ 18 տարին չլրացած անձանց թթու վաճառել»:
Նշենք, որ վերջերս Մեծ Բրիտանիայում թթվային հարձակումների քանակի կտրուկ աճ է գրանցվել, վեց ամսվա ընթացքում ագրեսիվ նյութերով ավելի քան 400 հարձակումներ են եղել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է