Եվրախորհրդարանի պատգամավորը Բրյուսելին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ
Եվրախորհրդարանի պատգամավոր եւ Մեծ Բրիտանիայի եվրասկեպտիկ կուսակցության՝ UKIP-ի նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը Բրյուսելին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ Կատալոնիայում Մադրիդի գործողությունները լռության մատնելու համար։ Այս մասին նա ասել է Ստրասբուրգում՝ մեկնաբանելով Եվրահանձնաժաողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ելույթը։
«Պարոն Յունկերը Եվրախորհրդարան է եկել մեկ անգամ եւ ոչ մի անգամ չհիշատակեց Եվրամիության ներսում տեղի ունեցող դրամատիկական դեպքերի մասին»,- ասել է նա։
Ֆարաժի խոսքով՝ չնայած ԵՄ-ի նկատմամբ իր քննադատական վերաբերմունքին, ինքը երբեք չի ենթադրել, որ ԵՄ երկրներից մեկի ներսում երբեւէ կարող է տեղի ունենալ այն, ինչ կատարվեց վերջին օրերին։ «Ես երբեք չէի մտածում, որ ժողովրդավարական երկրի ոստիկանությունը կվիրավորի 900 մարդու, որպեսզի կանխի նրանց քվեարկելու փորձերը։ Օրինական է ազգային քվեարկությունը, թե ոչ՝ մարդիկ իրենց կարծիքն հայտնելու իրավունք ունեն»,- ասել է նա։
Ֆարաժը նշել է, որ Բրյուսելը նախկինում «բղավում» էր այն մասին, որ օրենքի գերակայությունը պետք է պահպանվի, իսկ Իսպանիայի ոստիկանության գործողությունների նկատմամբ ԵՄ-ն լռություն է պահպանում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի