Իրանն ու Իրաքը համատեղ զորավարժություն են անցկացրել Քրդստանի սահմանի մոտ
Իրանի ու Իրաքի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Իրանի՝ Իրաքյան Քրդստանին սահմանակից տարածքում, այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Իրանցի զինվորականները լրատվամիջոցներին հայտնել են, որ զորավարժություններին երկու կողմից մասնակցել են հրետանային և ավիացիոն ստորաբաժանումները, կիրառվել է զրահապատ տեխնիկա:
«Իրանն ու Իրաքն ունեն ընդհանուր թշնամիներ և պետք է ապահովեն իրենց սահմանների անվտանգությունը՝ պաշտպանելով վտանգներից», - ասել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը:
Քրդական կողմը փաստել է, որ զորավարժություններն անցկացվել են քուրդ-իրանական սահմանից 250 մետր հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի