Անկարայում 1.5 միլիոն դոլար արժողությամբ Աստվածաշունչ է առգրավվել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է Սիրիայի քաղաքացի, ով փորձել է երկրից ապօրինի ճանապարհով բյուզանդական ժամանակաշրջանին պատկանող աստվածաշունչ դուրս բերել: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ Աստվածաշունչը, որի կազմի վրա Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի և երկգլխանի օձի պատկերներ են, Սիրիայի քաղաքացի Մուհամմեդ Դ.-ն Սիրիայից բերել է Անկարա և այստեղից էլ փորձել է այլ երկիր տանել: Թուրքիայի հետախուզական ծառայությունը ձերբակալել է Մուհամմեդ Դ.ին, իսկ Աստվածաշունչը՝ առգրավել: Ըստ աղբյուրի՝ եղնիկի կաշվից պատրաստված և ոսկեզօծ էջերով Աստվածաշնչի մոտավոր արժեքը կազմում է 1 միլիոն 500 հազար դոլար:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը