Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը ԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբից Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. Արաղչի ԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը Կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստը Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ Ռուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունը ԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը Մեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է Շնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է

ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստըՀայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալՌուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունըԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունըՄեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԴեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել էՇնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համարՎրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել էԱրքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ ԲրիտանիաՀորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանաՎրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՍերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվելՌուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԿիևինԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակՀաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասինՇիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխություններըՀրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաԻրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FTԵրևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. ՊապիկյանՀայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինՄարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՉնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումըԻսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործովԵվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունՄոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ MoldpresՍեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնըԹեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպանՀուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿՀուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումըԵրևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններումԱնդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համար

ՀՀԿ–ից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելը եւ խմբակցությունում ստեղծված իրավիճակը

ՀՀԿ–ից եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունից արդեն երկրորդ օրն է՝ չեն մեկնաբանում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելը, ինչպես նաեւ այն, թե մյուս պատգամավորները պահելո՞ւ են մանդատները, թե՝ ոչ։

Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու հայտարարություն էր տարածել նախօրեին, ընդգծելով, որ «այս խորհրդարանը դադարել է լինել իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու եւ երկիրն աղետից դուրս բերելու նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»։

Վանեցյանը տեղեկացրել էր, որ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։

«Կուսակցության որոշմամբ դե յուրե եւ դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաեւ՝ մեր պետականության առողջացման եւ ուժեղացման։

Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։

Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու եւ «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են եւ որեւէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի»,– հրաժարականի հայտարարության մեջ ասել էր Արթուր Վանեցյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության կազմում 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ընդգրկվել էր 7 պատգամավոր։ Նրանցից երկուսը՝ Թագուհի Թովմասյանը եւ Իշխան Զաքարյանը, «Հայրենիք» կուսակցության քվոտայով էին մանդատ ստացել։ Իշխան Զաքարյանը, որն ըստ ԱԺ կայքի՝ «Հայրենիք» կուսակցության անդամ է, 2021 թվականի դեկտեմբերին խմբակցությունից դուրս գալու որոշում էր կայացրել, նա հիմա որպես անկախ պատգամավոր է։ Խմբակցության մյուս 4 պատգամավորները ՀՀԿ–ականներ են։ Նրանք են՝ Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը եւ Տիգրան Աբրահամյանը։

«Հայրենիք» կուսակցության քվոտայով մանդատ ստացած մյուս պատգամավորը՝ Թագուհի Թովմասյանը երեկ հայտարարությամբ հանդես եկավ, որից պարզ դարձավ, որ մանդատից հրաժարվելու որոշում դեռ չի կայացրել։

«Մանդատները ողջ ընդդիմադիրներով վայր դնելու, հաջորդաբար որեւէ մեկի կողմից դրանց չվերցնելու նպատակահարմարության հարցը բարձրացրել էի դեռ նախորդ տարի նոյեմբերին եւ տարբեր առիթներով խոսել եմ այն մասին, որ մեր երկիրը ձեւով խորհրդարանական է, իսկ բովանդակությամբ՝ ոչ:

Բայց նույնիսկ այդ պայմաներում, կարծում եմ, բոլորդ եք համոզվել, որ անկուսակցականի կարգավիճակով պատգամավորական իմ մանդատը այս տարիներին ծառայել եւ ծառայում է բացառապես ՀՀ քաղաքացուն եւ նրա իրավունքների պաշտպանությանը:

Այս օրերին Վարդենիսում եմ, հույս ունեմ՝ մաքուր, սառը օդը կօգնի առավել արդյունավետ որոշում կայացնել: Բայց ինչ որոշման էլ հանգեմ, բխելու է ՀՀ քաղաքացու շահերից եւ հաշվետու կլինեմ ձեզ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել էր Թագուհի Թովմասյանը։

Արդեն երկու օր է՝ Թագուհի Թովմասյանը մեր զանգերն անպատասխան է թողնում։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։ Առայժմ հայտնի չէ՝ նա կվերցնի՞ մանդատը, թե՝ ոչ։ Նա եւս չի պատասխանում մեր զանգերին։

Հայտնի չէ նաեւ, թե ով է ղեկավարելու «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

Խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, որն այս օրերին ԵԽԽՎ նիստի աշխատանքներին է մասնակցում, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վերադառնալուն պես կխոսի Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելու եւ խմբակցությունում ստեղծված իրավիճակի մասին։

Արթուր Վանեցյանի հրաժարականին անդրադարձել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նշելով, որ հարգանքով է մոտենում Վանեցյանի եւ «Հայրենիք» կուսակցության որոշմանը։

«Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել եւ ինքնանպատակ չեն։ Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միեւնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ»,– գրել էր ՀՀԿ փոխնախագահը։

Հավելենք, որ մանդատը վայր դրած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի լիազորությունները կդադարեցվեն իր հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։ Խորհրդարանի պաշտոնական էջում երեկ հրապարակվել է ԱԺ խոսնակի հայտարարությունը Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։