Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը շուտով Մոսկվայում կկայանա
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով Մոսկվայում կկայանա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանամերձ որոշ շրջաններում պարբերաբար ծագող միջադեպերը, խնդիրները հաստատում են սահմանների սահմանազատման հանձնաժողովի համակարգված եւ կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողի մահը։
Զախարովայի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում ընդունել սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, որի մասին կողմերը պայմանավորվել են մայիսի 24-ին. «Միեւնույն ժամանակ, կարեւոր է քայլեր ձեռնարկել կայունության եւ սահմանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես այդ մասին նշված է երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ Մասնավորապես՝ Սոչիիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ