Մենք իրավունք չունենք չօգտագործել իմպիչմենտի գործիքը. Ագնեսա Խամոյան
Արթուր Վանեցյանը նպատակահարմար է գտել այս փուլում մանդատը վայր դնել, ինչն իր որոշումն է, բայց կարեւոր եմ համարում ընդգծել, որ Վանեցյանը եւս արձանագրեց, որ բոլորիս նպատակը մեկն է՝ հասնել այս իշխանության հեռացմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատից հրաժարվելու հայտարարությանը։
Արթուր Վանեցյանը մանդատից հրաժարվել է, որովհետեւ ըստ նրա՝ քաղաքացիները իրենց քվե էին տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու եւ երկիրն աղետից դուրս բերելու համար, բայց այս խորհրդարանը դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։
«Խորհրդարանի գործունեության մասին դեռ խորհրդարանում եղած ժամանակ ավելի կոշտ ձեւակերպումներ ենք տվել, դրանից հետո մեր գնահատականներում այս խորհրդարանի իշխանական հատվածի որակի մասին ոչինչ չի փոխվել։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք ունենք մեկ գործիք, այն է՝ իմպիչմենտի պրոցես սկսել, եւ ես չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք այդ գործիքը չօգտագործել։
«Հայաստան» խմբակցության խորհրդարանական գործունեության մասով կարող եմ արձանագարել, որ այս պահին բոլոր պրոցեսները փողոցում են, խորհրդարան վերադարձը պայմանավորված է բացառապես մեր օրակարգով, ինչպես օրինակ, վերջերս արտահերթ նիստ նախաձեռնեցինք, որին սակայն ՔՊ–ական պատգամավորները չեկան։ Կարծում եմ՝ այս շարժման մեջ որեւէ մեկը գերի չէ այդ մանդատին»,– հավելեց Ագնեսա Խամոյանը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ