«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է
Մանդատը վայր դրած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։
Խորհրդարանի պաշտոնական էջում արդեն հրապարակվել է ԱԺ խոսնակի հայտարարությունը Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։
«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։ Կվերցնի՞ մանդատը, թե՝ ոչ, հայտնի չէ։ Գրիգորյանին ուղղված մեր զանգերն անպատասխան մնացին։
Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ով է ղեկավարելու «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցություն մյուս անդամների հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Որեւէ մեկը դեռ չի մեկնաբանել Արթուր Վանեցյանի հրաժարականը։
Հիշեցնենք նաեւ, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կազմված էր 7 պատգամավորից։ Սակայն, 2021 թվականի դեկտեմբերին 10–ին, Իշխան Զաքարյանը խմբակցությունից դուրս գալու որոշում կայացրեց։ Նա գործում է որպես անկախ պատգամավոր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորի մանդատը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար